ԹԵՍՏ. Ի՞ՆՉ Է ՇՈՒՐԹԵՐԻ ԳՈՒՅՆԸ ՊԱՏՄՈՒՄ ՁԵՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

17821280_2104460449780689_1228370760_n

 

Շուրթերը դեմքի ամենագեղեցիկ մասն են համարվում, բայց դուք պետք է իմանաք, որ դրանք կարող են նաև շատ բան պատմել ձեր առողջության մասին: Պարզեք, թե ինչ նշանակություն ունի ձեր շուրթերի գույնը:

 

Դեղնավուն կամ սփրթնած շուրթեր: Շուրթերը սփրթնած են լինում մարմնում արյան կարմիր բջիջների քիչ քանակի պատճառով: Դրանք խոսում են ողջ օրգանիզմի հոգնածության մասին:

 

Կարմիր շուրթեր: Սա բժշկին այցելելու պատճառ է: Եթե ձեր շուրթերը վառ կարմիր գույնի են, ապա պետք է ստուգել լյարդը:

 

Մանուշակագույն շուրթեր: Եթե ձեր շուրթերը մանուշակագույն են, ապա դուք պետք է դիմեք բժշկի սրտի ստուգման համար:Շուրթերի այդ երանգը խոսում է այն մասին, որ ձեր սիրտն առողջ չէ:

 

Մուգ կարմիր շուրթեր: Այս գույնը վկայում է մարսողության խնդրի մասին: Եթե ձեր շուրթերն այդ երանգն ունեն, հարկավոր է լավ սնվել:

 

Շուրթերի կոնտուրն է մանուշակագույն: Եթե շուրթերի կոնտուրը մանուշակագույն է, ապա դուք պետք է լավացնեք ձեր կյանքի որակը և նվազեցնեք սթրեսի մակարդակը:

 

Վարդագույն շուրթեր: Սա առողջ շուրթերի գույնն է: Այս գույնը խոսում է այն մասին, որ դուք որևէ առողջական խնդիր չունեք: