TESTS

ԹԵՍՏ. Ի՞ՆՉ Է ՁԵՐ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՒՄ ՁԵՐ ՏՈՆԱԾԱՌԸ

14. 12. 2018

b004ab1d2eecdf90778755e19691d23a

Այն, թե ինչպես ենք մենք Ամանորին ընդառաջ զարդարում տոնածառը ու տունը, շատ բան կարող է պատմել մեր բնավորության մասին:

Մինիմալիստական ոճ: Դուք տանել չեք կարողանում թափթփվածությունը՝ նույնիսկ տոներին: Տոնածառը չի թափվի, շունը չի վազվզի, իսկ տոնական սեղանին կլինեն միայն դիետիկ ուտեստներ: Դուք հակված եք կարգ ու կանոնի հետևել նաև սնվելու հարցում, չեք պատրաստվում արձակուրդների ընթացքում ավելորդ քաշ հավաքել:

canva-photo-editor (54)

Կանաչ զարդարանք: Իրական տոնածառ՝ փայտե խաղալիքներով, գորգ՝ բուխարու առաջ: Նոր տարին իսկական ընտանեկան տոն է ձեզ համար: Հավաբանար, դուք շատ շփվող եք ու ծրագրում եք դեկտեմբերի 31-ի գիշերը բազմաթիվ հյուրեր ընդունել:

canva-photo-editor (55)

Բոհեմյան ոճ: Ոճային handmade զարդարանք, լույսեր ու եղևնիներ: Դուք սիրում եք արվեստը, ընկերություն եք անում նկարիչների ու դերասանների հետ, բայց, ամենայն հավանականությամբ, տոնական օրերին կհրաժարվեք ալկոհոլից:

canva-photo-editor (57)

Հյուգե ոճ: Քիչ քաոս, ոչ շատ մեծ տոնածառ: Ոչ ոք չի շտապում, խոհանոցից ամանների ձայներ չեն գալիս: Այդ ամենը ժամանակի վատնում է: Գերադասում եք ընկերական ընթրիք:

canva-photo-editor (58)

70-ականների ոճ: Ձյան փաթիլներ՝ ապակիների վրա, բամբակյա ձնեմարդ՝ պատուհանագոգին և շատ փայլեր: Տոնական կոկտեյլներ, ուտեստներ, իսկ տոնածառի տակ՝ բազմաթիվ նվերներ:

canva-photo-editor (56)