TESTS

ԹԵՍՏ. Ի՞ՆՉ ԵՆ ՊԱՏՄՈՒՄ ՔՈ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՁԵՌՔԵՐԸ ՆՐԱ ՄԱՍԻՆ

24. 10. 2018

d319c28047dd8721e06725de36e616e9--hand-reference-third-eye

Տղամարդու ձեռքերը կարող են շատ ավելին պատմել նրա մասին, քան կարծում եք:

Նրա ձեռքսեղմումը: Եթե նրա ձեռքսեղմումը ուժեղ է, ապա դա խոսում է դրական հատկանիշների մասին: Նա ինքնավստահ է ու էներգիայով լի: Եթե ձեռքսեղմումը թույլ է, ապա նրան պակասում է էներգիա, բացի դա էլ, դուք նրան այնքան էլ հետաքրքիր չեք: Եթե նա չափազանց ուժեղ է սեղմում ձեր ձեռքը, ապա, հնարավոր է, ձեր դիմաց պոտենցիալ բռնակալ է, ով ուզում է իշխել ու վերահսկել:

Նրա մաշկը: Փափուկ ձեռքեր ունեցող մադրիկ ավելի զգացմունքային են, քան նրանք, ում ձեռքերը կոպիտ են: Մաշկի տեսակները տարբերվում են ըստ  տարերքների՝ օդ, հող, կրակ, ջուր:

Օդ: Սովորաբար, այսպիսի մաշկ ունեն այն տղամարդիկ, ովքեր աշխատում են համակարգչի դիմաց՝ փափուկ, բայց չոր: Այդպիսի տղամարդիկ բավականաչափ զգացմունքային են և կիսվում են իրենց զգացմունքներով:

Հող: Այսպիսի տղամարդիկ սովորաբար աշխատում են ձեռքերով, ինչի արդյունքնում նրանց ձեռքերի մաշկը բավականաչափ կոպիտ է: Այս տեսակն այնքան էլ հակված չէ զգացմունքներով կիսվել:

Կրակ: Նրանք սպորտային ու ակտիվ տղամարդիկ են, բայց, ամեն դեպքում, ունեն նաև զգացմունքային կողմ: Նրանց ձեռքերի մաշկը չոր է:

Ջուր: Սա ամենագացմունքային տեսակն է: Այսպիսի տղամարդիկ քիչ կան, նրանց ձեռքերը կպչուն են թվում, իսկ նրանք ծույլ են:

Նրա ձեռքերի գծերը: Գուցե հնարավորություն չունեք մանրամասն ուսումնասիրելի նրա ձեռքերի գծերը, բայց եթե տեսնում եք, որ դրանք շատ են, հավանաբար, նա բազմաթիվ սթրեսերի է ենթարկվում: Եթե գծերը շատ չեն, ապա այդպիսի տղամարդու հետ շատ խնդիրներ չեն լինի, նա ավելի հանգիստ տեսակ է:

Նրա եղունգները: Մաքուր են, թե՞ կեղտոտ. հետևությունները թողնում ենք ձեզ: Բացի դա, կարելի է նայել դրանց գույնին: Եթե եղունգների արմատները կարմիր են, ապա նա կարող է խնդիրներ ունենալ արյան բարձր ճնշման հետ: Եթե դրանք կապտավուն են, ապա, հնարավոր է, նրա օրգանզմին թթվածին է պակասում:

Ուղիղ մատներ: Որքանո՞վ են մատները ուղիղ: Ծո՞ւռ են կամ իրար հակվա՞ծ: Եթե այո, ապա, հնարավոր է, նա սթրեսի է ենթարկվում ողջ կյանքի ընթքացքում: Որքան ուղիղ են մատները, այնքան ավելի լավ: Շատ հաճախ հենց միջնամատն է հակված մատնեմատի ուղղությամբ: Դա խոսում է այն մասին, որ մարդը կարևոր որոշումներ կայացնելուց առաջ շատ է անհանգստանում՝ հատկապես փողի և աշխատանքի առումով: Ճկույթի ծռությունը հաճախ վկայում է վստահության հետ կապված խնդիրների մասին:

Նրա ձեռքերի ջերմաստիճանը: Դրանք ջերմ են, թե՞ սառը: Եթե ձեռքերը սառն են, ապա դա կարող է առաջին ծանոթության ժամանակ նրա հուզմունքի նշանը լինել: Եթե նրա ձեռքերը միշտ են սառը,  ապա, հավանաբար, նա արյան շրջանառության հետ կապված խնդիրներ ունի:  Տաք ձեռքերը վստահության և արյան լավ շրջանառության նշան են: