TESTS

ԹԵՍՏ. ԸՆՏՐԻՐ ՄԵՐԻԼԻՆ ՄՈՆՐՈՅԻՆ և ՊԱՐԶԻՐ՝ ԻՆՉՊԻՍԻ՞ ԱՂՋԻԿ ԵՍ

13. 11. 2018

814258a0efd962b2d013a44128d803fe

Մոնրոյի՝ քո ընտրած ոճը կբացահայտի, թե ինչպիսի աղջիկ ես իրականում:

 N1-Sexy ոճ: Դու ինքնավստահ ես, նրբագեղ, գիտես, թե ինչպես ճիշտ հագնվել: Քեզ դուր են գալիս հիացական հայացքները: Դու շփվող ու պոզիտիվ ես:

N2-էլեգանտ-սպորտային ոճ: Ակտիվ բնավորություն ունես և գիտես քո արժեքը: Շատ կարևոր է, որպեսզի ոչ ոք չփորձի սահմանափակել քո ազատությունը: Ուժեղ ինտուիցիա ունես: Հետաքրքիր զրուցակից ես, ով միշտ պատրաստ է որևէ հետաքրքիր բան, նորություն, սենսացիա պատմել: Սակայն, չափազանց ակտիվ տեմպով ապրելով, կարող ես ճիշտ չգնահատել ուժերդ ու չհասցնել մեծ պահանջների հետևից:

N3-Դասական ոճ: Հնարավոր է, սառը արտաքինի ներքո հրաբուխ է թաքնված, սակայն դու որևէ մեկին չես ուզում բացել այդ գաղտնիքները՝ թաքցնելով դրանք հանգիստ ու անթերի դիմակի տակ: Քեզ նյարդայացնում են աղմկոտ և իրենց զգացմունքները ուռճացրած արտահայտող մարդիկ: Քեզ կարելի է հետաքրքրել գիտելիքներով ու նրբազգացությամբ: Գնահատում ես էլեգանտությունը, զսպվածությունը:

canva-photo-editor

N4- Chic ոճ: Քեզ դուր են գալիս ոճային և շքեղ իրեր: Քո ուղղությամբ գլուխները շրջում են թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք: Հարցը նույնիսկ գեղեցկությունը չէ, այլ շարմն ու անթերի ոճը:

N5-Ռոմանտիկ ոճ: Նույնիսկ եթե առօրյա կյանքում պետք է ռեալիստ լինես ու ռացիոնալ գործես, միևնույն է, հոգու խորքում լի ես ռոմանտիկայով: Հաճույքով տեղափոխվում ես երևակայական աշխարհ, սիրում ես երազել՝ այդպես ստեղծելով հուսալի արգելք, որը կպաշտպանի իրականությունից: Գնահատում ես ընկերությունն ու հավատարմությունը: