ԹԵՍՏ. ԸՆՏՐԻՐ ՄԱՆԻԿՅՈՒՐՆ ՈՒ ՊԱՐԶԻՐ՝ ԻՆՉՊԻՍԻ ԱՂՋԻԿ ԵՍ
03. 12. 2018
Երբևէ մտածե՞լ ես, որ եղունգներդ կարող են պատմել բնավորությանդ մասին:
Քառակուսի: Որպես կանոն, եղունգների այս ձևն ունեցող աղջիկները ոճային ու նրբաճաշակ են: Եղունգը կարող է մի փոքր կլորավուն լինել (փափուկ քառակուսի): Այս ձևը համապատասխանում է կարճ եղունգներին: Այս աղջիկները սիրում են կոկիկություն: Նրանք ուղղամիտ են, բայց ոչ կոպիտ:
Կլոր: Բոլոր ժամանակների ամենադասական ձևը: Այս աղջիկներն ունեն իրենց ուրույն ոճը, որին հետևում են արդեն երկար ժամանակ: Նրանց հետաքրքրում են նորաձևության վերջին թրենդները: Սիրում են եղուգները ներկել հանգիստ գույներով՝ առանց որևէ դիզայնի:
Օվալ: Հարմարվող են ու ճկուն: Գիտեն՝ ինչ զարդեր պետք է կրել ձեռքերին, ինչպես ճիշտ համադրել մատանիները: Կանացի են: Եղունգները ներկում են ըստ տրամադրության:
Սուր: Համառ են, բռնկուն: Մեծ հետարքրությամբ են մոտենում մանիկյուրի ընտրության հարցին: Սիրում են աչքի ընկնող և վառ դիզայն: Նրանց եղունգները միշտ ուշադրություն են գրավում: