TESTS

ԹԵՍՏ. ԸՆՏՐԻՐ ԿՈՇԻԿԸ և ՊԱՐԶԻՐ, ԹԵ ԻՆՉՊԻՍԻ ԱՂՋԻԿ ԵՍ ԴՈՒ

06. 11. 2018

bdf2f1bc417101eaa4e7e3e762ef95d7

Քո նախընտրած կոշիկը կարող է պատմել, թե ինչպիսի կին ես դու:

Բարձրակրունկներ: Բարձրակրունկներ նախընտրում են այն կանայք,  ովքեր ցածր ինքնագնահատական ունեն, և դրանց միջոցով ուզում են իրենց վստահ զգալ: Սակայն, բարձրակրունկներ նախընտրում են կրել նաև այն կանայք, ովքեր սիրում են հասարակությանը ձեռնոց նետել, նրանք սեքսուալ են ու գայթակղիչ:

Դասական բարձրակրունկներ: Այս տարբերակն ընտրում են այն աղջիկները, ովքեր սիրում են ֆլիրտ  և նոր ծանոթություններ: Նրանք նրբաճաշակ ու կանացի են:

Ոչ շատ բարձր կրունկ: Նրանք հիվանդագին են ընդունում քննադատությունը, փոխարենը, հաճախ են ցանկանում ինչ-որ բան սովորեցնել որևէ մեկին: Պրակտիկ են, ամբիցիոզ:

Հարթ և բարձր տակացու: Ըստ հոգեբանների՝ այս տարբերակը նախընտրում են պինդ ու համարձակ աղջիկները: Նրանք չեն սիրում, երբ իրենց հետ վիճում են, քանի որ վստահ են, որ միշտ ճիշտ են, իսկ եթե ոչ, ապա, միևնույն է, մինչև վերջ կպնդեն իրենց կարծիքը: Նրանք շատ անկանխատեսելի են, այնպես որ նրանց հետ զգուշավոր է պետք լինել:

Հարթ և ցածր տակացու: Այս կոշիկները կրում են ռոմանտիկ, ոչ կոնֆլիկտային աղջիկները: Նրանք իրենց առաջ նպատակ են դնում ու գնում դրա հետևից մինչև վերջ՝ մշտապես ամենուր հաջողության հասնելով:

Տղամարդկային ոճ: Զինվորական ոճի կիսաճտկավոր կամ կլոր ու քառակուսի կրունկներով կոշիկներ կրում են մաքրասեր և ինքնավստահ աղջիկները: Նրանք ինքնամփոփ են, եսակենտրոն: Միշտ հասնում են իրենց ուզածին: Աշխատասեր են: Նրանց նշանաբանն է. «Ուզում ես լավ անել, արա ինքդ»:

Սպորտային կոշիկ: Նրանք փոփոխական են, պահպանողական, նախընտրում են  հարմարությունը: Նրանք հեշտությամբ են նոր մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնում, քանի որ անմիջական են ու անկեղծ: