TESTS

ԹԵՍՏ. ԸՆՏՐԵՔ ՔԱՓՔԵՅՔՆ ՈՒ ԱՅՆ ԿՊԱՏՄԻ ՁԵՐ ՍԻՐԱՅԻՆ ԿՅԱՆՔԻ ՄԱՍԻՆ

29. 08. 2018

Untitled-5

 

№ 1 քափքեյք: Երբ հարցը վերաբերվում է ձեր սիրային կյանքին, դուք շատ ուղիղ և վճռական եք: Եթե բաժանվում եք, ձեզ մնում են անմոռանալի հիշողություններ: Դրանք երկար են մնում ձեր հիշողության մեջ: Սակայն դա չի նշանակում, որ ձեր անձնական կյանքը հարթ է: Եբբեմն այն կլինի դինամիկ, իսկ բաժանումից հետո՝ վնասող: Բաժանումցի հետո ձեր ամբողջ մարմինը ճառագում է սիրո հմայք, բայց, հավանականությունը, որ կմերժեն ձեզ և ոչ թե դուք, ավելի մեծ է: Դուք լի եք էնտուզիազմով, երբ խոսքը գնում է սիրո ու հոգատարության մասին: Չեք էլ նկատում, որ ձեր զուգընկերը հեռվանում է ձեզանից: Երբ հասկանում եք դա, արդեն շատ ուշ է լինում:

 

№ 2 քափքեյք: Դուք կրքոտ, էմոցիոնալ մարդ եք, ինչը գրավում է հակառակ սեռին: Հակառակ սեռի հանդեպ ձեր ունեցած կապվածությունը կարող է դառնալ ձեր գլխավոր սխալը, քանի որ այն ճակատագրական կարող է լինել: Դուք կարծում եք, որ քանի դեռ քնքուշ եք ձեր սիրելիի հանդեպ, մշտապես կստանաք այն  սերը, որ ուզում եք, բայց երբ նրան էլ պետք չլինի ձեր սերը, նա, միևնույն է, կհեռանա: Երբ դա տեղի ունենա, դուք կշարունակեք փնտրել ձեր ընկերներին, որպեսզի պատմեք ձեր կոտրված սրտի մասին  կամ պարզապես հանգիստ կսպասեք հաջորդ մարդուն:

 

№ 3 քափքեյք: Դուք խոսում եք ձեր զգացմունքների մասին և համարձակվում եք այնպես սիրել, որպեսզի բոլորն իմանան, որ հարաբերությունների մեջ եք: Երբ ասում եք, որ սիրում եք, ուրեմն իսկապես այդպես է: Երբ սիրում եք, նվիրվում եք: Երբ ձեր սիրային կյանքում փոփոխություններ տեղի ունենան, դուք կտխրեք, բայց հեշտությամբ ուշքի կգաք՝ տրվելով բարեգործությանն ու ինքնակատարելագործմանը:

 

№ 4 քափքեյք: Ձեր զուգընկերոջ համար դուք մշտապես զուսպ եք ու լի խորը մտքերով և հանելուկներով: Մարդիկ չեն կարողանում գուշակել, թե ինչ կա ձեր մտքին: Անկեղծ ասած, երբ ձեր զուգընկերը միաժամանակ ցավ ու հաճույք է զգում, դրա պատճառը ձեր ուշադրությունը գրավելն է, քանի որ նա ձեզ այլևս չի հասկանում: Սիրային կյանքում տեղի ունեցող փոփոխությունները ձեզ համար մեծ հարված են: Քանի որ դուք միշտ պաշտպանում եք ինքներդ ձեզ, առհասարակ չեք ցույց տա ձեր զգացմունքներն ուրիշներին: