TESTS

ԹԵՍՏ. ԸՆՏՐԵՔ ՍՈՒՐՃԻ ԲԱԺԱԿՆ ՈՒ ՊԱՐԶԵՔ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵՔ ՀՈԳՆԵԼ ԴՈՒՔ

16. 07. 2018

93446c3b808e39e54c82713e6a1d85fa

 

Ընտրեք սուրճի բաժակն ու պարզեք ձեր հոգնածության պատճառը:

 

Որքան էլ տարօրինակ է, դուք ընդհանրապես չեք հոգնել: Նույնիսկ հետաքրքիր է, թե ինչպես են մեր ժամանակներում նման էներգետիկ մարդիկ  լինում: Հնարավոր է, շատ հարուստ եք և պարզապես կարիք չկա աշխատելու: Կամ պարզապես շատ երիտասարդ եք ու լի ուժերով:  Դուք հեռու եք վանում հոգնածությունն ու տխրությունը և թույլ չեք տալիս դեպրեսիային հաղթել ձեզ:

 

Վերջին օրերին մի փոքր հոգնել եք: Ուժերը վերականգնելու համար հանգստյան օրերը դեռևս բավարար են: Դուք լի եք էներգիայով և երջանիկ եք դրանով: Հնարավոր է, շատ եք աշխատում, ուստի հարկավոր է ուշադիր լինել ու ժամանակ առ ժամանակ փոքրիկ հաճույքներ թույլ տալ ինքներդ ձեզ:

 

Դուք մի փոքր հոգնել եք ու դա նկատելի է: Մի՛ խաբեք ինքներդ ձեզ: Պատասխանատվության զգացումը թույլ չի տալիս լիցքաթափվել, բայց ինքներդ էլ եք տեսնում, որ ձեր կյանքը պտտվում է նույն շրջանով:  Հնարավոր է, որ անցած տարի դուք լավ չեք հանգստացել: Նման մարդկանց համար կա լավ խորհուրդ. երբեմն փակ շրջանը պետք է բացել: Հարկավոր է իրավիճակներ ստեղծել, որոնք կօգնեն լիցքաթափվել: Օրինակ, վաղը աշխատանքի գնացեք այլ ճանապարհվ, գոնե մի քանի րոպե փոխեք սովորական դարձած իրավիճակը: Եվ այդպես շարունակ, կտեսնեք, որ առօրյա կյանքը գոնե մի փոքր այլ ընթացք կստանա: Կենտրոնացեք կարևոր հարցերի շուրջ:

 

Դուք շատ եք հոգնել: Հանգստյան օրերն արդեն չեն փրկի, ձեզ երկարաժամկետ հանգիստ է հարկավոր: Պատասխանատվության բեռը, որ վերցրել եք ձեր ուսերին, հարկավոր է ժամանակավորապես մի կողմ դնել, այլապես շուտով չեք կարողանա այն տանել առհասարակ: Շտապ արձակուրդներ են հարկավոր:  Անհնար է այդքան շատ աշխատել և դրան զուգահետ գոնե մի փոքր ժամանակ չհատկացնել հանգստին:

 

Էլ ուժ չկա: Ծանրաբեռնվածության նման մակարդակը չի կարող տանել նույնիսկ ամենաառողջ մարդը: Այնպես որ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը: Գերհոգնածությունն արդեն անտանելի է, բայց հենց դուք եք ընտրել ձեզ համար այդպիսի կյանք: Բայց հիշեք՝ կյանքը հարկավոր է փոխել: Դուք չեք էլ նկատում, թե ինչպես եք վատնում ձեր էներգիան, փորձեք ընտրել ավելի կարևոր բաներ ու ուղղեք ձեր էներգիան միայն դրանց իրագործմանը: Փոխեք կյանքի ռիթմը: