TESTS

ԹԵՍՏ. ԸՆՏՐԵՔ ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ԶՈՒՅԳԻՆ և ՊԱՐԶԵՔ ԻՆՉՊԻՍԻՆ ԵՔ ԴՈՒՔ

17. 07. 2018

821

 

Ձեր ընտրած հարսանեկան զույգը կպատմի ձեր հոգու գաղտնիքների մասին:

 

1.Սովորաբար դուք բաց ու շփվող մարդ եք: Գոնե փորձում եք, որ ձեր ներկայությամբ մարդիկ իրենց անհարմարավետ չզգան: Բայց անկեղծ հիացմունք զգում եք ոչ բոլորի հանդեպ, այլ շատ քչերի: Նրան, ում հաջողվել է ձեզ մտերիմ մարդ դառնալ, դուք տալիս եք ձեր սրտի ողջ ջերմությունը: Ձեր լավ վերաբերմունքը դուք արտահայտում եք հազվադեպ, բայց տեղին: Ձեր ձեռքերը սառն են, փոխարենը՝ տաք է սիրտը: Ձեր ապագայի համար անհանգստանալու կարիք չկա: Որևէ վատ իրավիճակում հայտնվելու պարագայում դուք կստանաք ոչ թե շատերի, այլ շատ հավատրիմ մարդկանց  աջակցությունը, ովքեր անկեղծ սիրում են ձեզ:

 

2. Դուք շատ լավ եք հասկանում մարդկանց, անհանգստանում եք նրանց համար, փորձում հետ պահել սխալ քայլից: Դուք անկեղծ կիսում եք շրջապատի մարդկանց  վախերն ու տագնապները:  Այդ պատճառով ձեզ համարում են ջերմ ու լավ մարդ: Ձեզ չի խանգարի, այնուամենայնիվ, փոքրիկ հեռավորություն պահպանել հարաբերություններում, չէ որ երբեմն մտերիմները ձեզ ցավ են պատճառում: Իսկ ձեզ նեղացնելը շատ հեշտ է. դուք բաց մարդ եք, ձեր բոլոր թույլ կողմերը վաղուց հայտնի են յուրաքանչյուրին: Նշենք, որ ձեզ շատ են սիրում կենդանիները՝ հատկապես շներն ու կատուները: Ձեզ նման մարդիկ սովորաբար հիանալի հայրիկներ կամ մայրիկներ են դառնում:

 

3. Դուք շատ բարի, հոգատար ու անկեղծ եք: Ձեզանից մշտապես ջերմություն է գալիս: Դուք պաշտում եք մարդկանց, նրանք ձեզ օդի պես հարկավոր են, քանի որ լիցքավորվում եք շփումից: Դուք շատ թեթև մարդ եք և շուտ եք ընդգրկվում յուրաքանչյուր կոլեկտիվի: Մարդկանց հետ շփվելու ունակությունը, անկեղծ աջակցությունը ձեզ դարձնում է սիրելի: Դուք իսկապես ձեզ լավ եք զգում, երբ օգնում եք որևէ մեկին: