TESTS

ԹԵՍՏ. ԸՆՏՐԵՔ ԶՈՒՅԳԻՆ և ՊԱՐԶԵՔ, ԹԵ ԵՐԲ ԿՀԱՆԴԻՊԵՔ ՁԵՐ ՍԻՐՈՒՆ

08. 10. 2018

image

Ըստ ձեզ, այս զույգերից ո՞րն է մարմնավորում իդեալական սեր։

Զույգ 1: Դուք գիտեք, որ սերը պատրականություն է, գիտեք նաև, որ ամբողջ կյանքում ներսում չի կարող կիրք և  կրակ լինել: Դուք ձգտում եք քնքշությանն, ուզում եք ձեր կողքին այնպիսի զուգընկեր լինի, ում հետ անդադար կշփվեք, որևէ բան միասին կանեք, օրինակ, կկարողանաք կերակուր պատրաստել կամ սերիալ դիտել։

Զույգ 2: Շատ երազկոտ եք։ Նույնիսկ եթե չեք խոստովանում՝ դուք հիացած եք հեքիաթային ռոմանտիկայով, սիրո խոսքերով: Այդ ամենը հեռացնում է ձեզ հարաբերություններում լինելու իրական հնարավորությունից։ Եթե սովորեք ընդունել այն, որ ոչ միշտ է ամեն ինչ լինում այնպես, ինչպես դուք եք երազում, և, այնուամենայնիվ, կյանքը հիասքանչ է, ապա ավելի մոտ կլինեք ձեր սիրո հետ հանդիպմանը:

Untitled-23

Զույգ 3: Հստակ գիտեք, թե ինչ, երբ և ինչպես եք ուզում: Խնդիրը նրանում է, թե… Ի՞նչ եք անում, որպեսզի գտնեք այդ մարդուն։ Դուք ինքներդ պետք է գտնեք այդ մարդուն։ Սկսեք ավելի շատ շփվել, հանդիպեք նոր մարդկանց, ծանոթացեք և միայն այդ ժամանակ կդադարեք միայնակ լինել։

Զույգ 4: Շատ կրքոտ մարդ եք։ Ձեզ համար շատ դժվար է սիրահարվելը, նաև շատ արագ եք կորցնում սիրո զգացումը։ Ձեզ համար զգացմունքներն ու կիրքը՝ ամեն ինչ են։ Ամենայն հավանականությամբ, դուք բավական հեռու եք կայուն հարաբերություններից։ Երկարատև հեռանկարով, ամուր զույգով եռանդը կբերի քնքշության, ընկերության, ընդհանուր ծրագրերի։