TESTS

ԹԵՍՏ. ԸՆՏՐԵՔ ԶՈՒՅԳԻՆ ՈՒ ՊԱՐԶԵՔ, ԹԵ ԻՆՉՊԻՍԻ ՍԵՐ Է ՁԵԶ ՊԵՏՔ

18. 07. 2018

664

 

Ընտրեք ձեզ դուր եկած զույգին և պարզեք, թե ինչ սիրո եք ձգտում:

 

Զույգ N1: Դուք հակված եք ընկերական սիրո: Դա հանգիստ ու ջերմ սեր է: Ճիշտ է, այդ սիրուն պակասում է կիրքը, բայց դրա առավելությունն այն է, որ դանդաղ զարգանալով՝ այն տևում է տարիներ: Եթե ամեն ինչ բաժանումով է ավարտվում, զուգընկերները ողջ կյանքի ընթացքում ընկերներ են մնում:

 

Զույգ N2: Դուք հակված եք դրամատիկ սիրո: Այս զգացումը բավականին հաճախ բերում է սիրային ողբերգությունների: Փոքրիկ կասկածը դառնում է հոգեկան լուրջ ապրումների, անվստահության պատճառ: Կապվածության ամենաչնչին դրսևորումն արդեն երջանկության պատճառ է: Նման սերը որևէ լավ բանի չի տանում, քանի որ զուգընկերներին մշտական լարվածության մեջ է պահում:

 

Զույգ N3: Դուք հակված եք էրոտիկ սիրո: Այն կայծակի պես հանկարծակի է  առաջանում: Այս հարաբերությունների զուգընկերները մշտապես հիանում են իրարով, բայց դժվար է ասել, որ նրանք իսկական սեր են զգում:

 

Զույգ N4: Դուք հակված եք հաշվարկով սիրո: Ընդհանրապես, դա այնքան էլ հաշվարկված ու սառը սեր չէ, ինչպես սովորաբար ընդունված է համարել: Պարզապես այն մանրամասն մտածված է, իսկ դա բոլորովին չի նշանակում, որ զուգընկերները իրական սիրո հնարավորություն չունեն: Բավականին հաճախ հաշվարկով հարաբերությունները ամուր ամուսնության վերածվում: