TESTS

ԹԵՍՏ. ԱՉՔԵՐԻԴ ՁևԸ ԿՊԱՏՄԻ, ԹԵ ԻՆՉՊԻՍԻ ԱՂՋԻԿ ԵՍ ԴՈՒ

24. 12. 2018

e41451fd228e5e76e6ae9cfbce37bee9

Այս թեստը կպատմի, թե ինչպիսին ես դու, բնավորության ինչ գծեր ու ինչպիսի խառնվածք ունես:

Խոշոր աչքեր: Խելացի, շփվող և արտիստիկ: Իրենց բնույթով առաջնորդներ են: Միշտ գիտեն՝ ինչի են ուզում հասնել, առանձնանում են զարմանալի աշխատունակությամբ: Որպես կանոն՝ խոշոր աչքերով մարդիկ առանց դժվարությունների հաջողության են հասնում քաղաքականության մեջ և արվեստում: Միևնույն ժամանակ,  զգայուն են, անկեղծ և բնական՝ իրենց զգացմունքներն արտահայտելիս:

Խոշոր և արտահայտիչ աչքեր: Այդպիսի աչքերը վկայում են լիդերական հատկանիշների և ողջամտության մասին: Այդպիսի աչքերով աղջիկները իմպուլսիվ են, շփվող և իշխող: Հակված են  ռիսկի:

Փոքր աչքեր: Փոքր աչքերը վկայում են մարդու ինքնաբավության, վերլուծական մտքի, ներքին հանգստության մասին: Նրանք անպայման ստանում են այն, ինչ ուզում են: Աչքի են ընկնում նվիրվածությամբ և կյանքի հավատարիմ ուղեկից կարող են լինել:

Կլոր աչքեր: Այդպիսի աչքերը ճանաչման և հաջողության ձգտման մասին են խոսում: Պատասխանատվություն չվերցնելու ցանկությունը նրանց հաճախ է խանգարում փառքի բարձրունքներին հասնել: Նման մարդիկ բռնկուն են, բայց, չնայած դրան, վրեժխնդրությունը նրանց բնորոշ չէ, քանի որ արագ էլ հանդարտվում են:

Նշաձև աչքեր: Նման մարդիկ պաշտում են արվեստը և գնահատում են ընկերությունը: Եթե աչքերի արտաքին անկյունները մի փոքր վեր են, նշանակում է, նրանք նվիրված և զգայուն են: Եթե անկյունները մի փոքր ներքև են, ապա մարդը հակված է մելանխոլիայի և սիրում է վիճել: