ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ՍԵՂԱՆԻ 7 ԱՐԳԵԼՎԱԾ ՄԹԵՐՔ
04. 06. 2018
Ելիզավետա 2-րդի թագավորական խոհանոցում բազմաթիվ տաբուներ կան: Պարզվում է, այդքան էլ հեշտ չէ բավարարել թագավորական ճաշակը:
Մակարոն, սպագետի
Թագուհին կարծում է, որ սպագետիի և մակարոնեղենի մեջ չափազանց շատ կրախմալ կա, այդ իսկ պատճառով դրանք տեղ չունեն թագավորական սեղանին:
Կարտոֆիլ
Մեծ քանակությամբ կրախմալ է պարունակում նաև կարտոֆիլը, ուստի այն ևս արգելված մթերք է:
Հավկիթ
Թագավորական էակին սազական չէ ուտել սովորական հավկիթ: Հենց այդ պատճառով էլ խոհարարը ստիպված է ուտեստների մեջ օգտագործել լորի կամ կարմիր հավկիթ:
Սոխ և սխտոր
Նման կծվություն շատերն են սիրում, բայց ոչ թագուհին: Սոխի ու սխտորի գործածումը խստիվ արգելված է, իսկ ամեն ինչ այն պատճառով, որ թագավորական խոհարարներից մեկը կատակել է, թե այս բաղադրիչները կարող են տհաճ հոտի պատճառ դառնալ:
Բանան
Բանան կարելի է ուտել միայն փոքրիկ կտորներով և միայն պատարաքաղի օգնությամբ: Բանանի ամբողջական ուտելը (ինչպես անում է մարդկանց մեծ մասը) թագուհու կարծիքով, շատ վուլգար տեսք ունի:
Քաղցր թեյ
Համարվում է, որ շաքարավազը փչացնում է թեյի համը: Դրա համար եթե մասնակցեք անգլիական ավանդական թեյախմության, ավելի լավ է կաթ ավելացրեք թեյին, իսկ շաքարավազը փոխարինեք շոկոլադով: