WOMAN

ԵՐՋԱՆԻԿ ԿՆՈՋ ԿՅԱՆՔԻ 3 ԳԱՂՏՆԻՔ

10. 07. 2018

MyCollages (26)

 

Իմաստուն կինը գիտի երջանկության գաղտնիքը: Նա կարող է  ընտանիքում սիրո ու փոխըմբռնման մթնոլորտ ստեղծել ու պահպանել: Եվ այսպես, երջանիկ կնոջ 3 պարզ գաղտնիքներն են.

 

Նա չի փորձում  իրենով լցնել ողջ տարածությունը: Որքան շատ փորձես տղամարդուն քեզ մոտ պահել, այքան հեռու նա կուզենա փախչել: Սա բնության օրենքն է, որի դեմ բոլորն անզոր են: Թույլ տուր նրան ժամանակ հատկացնել իր ընկերներին, սեփական նախասիրություններին: Պարզապես տուր նրան անձնական տարածք և մի փորձիր սահմանափակել այն, դրանից ոչ մի լավ բան դուրս չի գա: Մշտապես քո ներկայությունը նրան ստիպելը շատ վատ գաղափար է: Անվստահության, խանդի ու հիվանդ մթնոլորտի մեջ չի ուզենա մնալ ոչ ոք, այդ թվում՝ դու ինքդ: Այնպես որ մի կողմ թող ամբիցիաներդ ու վայելիր ընթացքը:

 

 Նա սովոր է զիջումների գնալ: Սա, թերևս, վեճերից խուսափելու լավագույն տարբերակն է: Խոսքը չի գնում այն մասին, որ դու անդադար պետք է զիջես՝ դեմ գնալ սկզբունքներիդ: Պարզապես պետք է հիշել, որ հարաբերությունների կռվի դաշտ չէ, որտեղ ամեն գնով պետք է հաղթել: Սովորեք զիջել նախ փոքրիկ հարցերում և կտեսնեք, թե որքան է ամեն ինչ փոխվում:

 

Նա չի փորձում իդեալական լինել:  Առաջինը՝ որևէ մեկը չի կարող իդեալական լինել, երկրորդը՝ դա ընդհանարպես պարտադիր չէ: Մի փորձեք արհեստական դարձնել ձեր հարաբերությունները: Իդեալական մարդկանց որևէ մեկը չի սիրում, նրանք ձանձրալի են: Հարկավոր է լինել անկեղծ, անմիջական, շատ կարևոր է լսել իմանալ, հասկանալ ու աջակցել տղամարդուն: