GIRLS

ԵՐՋԱՆԻԿ ԱՂՋԿԱ ԿՅԱՆՔԻ 4 ԿԱՆՈՆ

05. 04. 2019

80a5d1885519cc536701efe0ec4ad593

Շատ կանայք ու աղջիկներ անդադար մտածում են, թե ինչպես լինել երջանիկ` կարծելով, թե երբ իդեալական տղամարդ գտնեն, սիրահարվեն ու երկարատև հարաբերություններ ստեղծեն, ապա ամեն ինչ իր տեղը կընկնի: Ցավոք, եթե կարծում ես, որ քո ապագա երջանկությունը կախված է տղամարդուց, ապա մի օր անպայման մեծ հիասթափություն ես ապրելու:

-Պատասխանատվություն վերցրու քո ուսերին սեփական երջանկության ստեղծման համար: Երջանկությունը գալիս է, երբ որոշում ես լավատես լինել` անկախ անվերջանալի վերելքներից ու վայրէջքներից: Երբ սովորես պատասխանատվություն կրել ինքդ քո առաջ ու սեփական երջանկության համար, ապա այլևս մենակ ու անվստահ չես զգա քեզ:

-Գտիր ու գանահատիր դրական պահերը: Կանգ առ: Դադարիր ինքնամոռաց որևէ բան փնտրել: Կանգ առ, հակառակ դեպքում, սխալը սխալի հետևից ես անելու:

-Երջանկությունը գրավում է պոտենցիալ զուգընկերներին: Երբ պոզիտիվ ես տրամադրված, ապա ավելի մեծ է հավանականությունը, որ կձգես այն մարդուն, ով քեզ հարմար է: Անդադար տառապող մարդկանց հետ որևէ մեկը դժվար թե ցանկանա գործ ունենալ:

-Ժպիտը ճիշտ մարդու հետ ծանոթանալու հիանալի սկիզբ է: Այն ոչ միայն կբարձրացնի քո տրամադրությունը, այլ նաև մյուսների ուշադրությունը կգրավի:  Նույնիսկ գիտնականներն են նշում, որ դեմքն ավելի առողջ տեսք ունի, երբ մենք ժպտում ենք: Ընդ որում, տարիքի հետ էֆեկտն ավելի է մեծանում: