WOMAN

ԵՐՋԱՆԻԿ ԱՂՋԿԱ ԿՅԱՆՔԻ 3 ԿԱՆՈՆ

13. 11. 2018

7fc09e248ac63908e8c1d5cc477c708b

Երջանիկ աղջիկները չեն փորձում ի ցույց դնել իրենց երջանկությունը. սա, թերևս, ամենակարևոր բանն է, որ պետք է հիշել: Երբ աղջիկը երջանիկ է, նո մոռանում է մյուսների մասին, չունի կարիք իր երջանկության մասին գոռալու:  Բայց կան նաև բաներ, որոնք հենց աղջկան երջանիկ են դարձնում:

Երջանիկ աղջիկները սովորել են փոխզիջման գնալ: Այդպես կարելի է բազմաթիվ վեճերից ու կոնֆլիկտներից խուսափել: Համառ ու եսասեր լինելով՝ հաճախ ինքներս մեզ ենք վնասում: Հարաբերություններում շատ կարևոր է իմանալ փոխզիջման նուրբ արվեստը, քանի որ միայն այդպես կարելի է պահպանել ներդաշնակությունը: Հաջորդ անգամ, երբ կփորձես միայն քո տեսակետը, ցանկությունը պնդել, հիշիր այս մասին:

Երջանիկ աղջիկները չեն փորձում իրենցով լցնել ողջ տարածությունը: Այլ կերպ ասած, նրանք դիմացինին շնչելու հնարավորություն են տալիս: Որքան փորձես տղամարդուն քո կողքին պահել, այնքան շատ նա կսկսի մտածել քեզանից փախչելու մասին: Այնպես որ մի մոռացիր, որ յուրաքանչուրը անձնական տարածքի իրավունք ու կարիք ունի: Չէ՞ որ դու ևս ունես սեփական հետաքրքրություններդ, պահանջներդ, այնպես որ փորձիր ապրել քո կյանքով: Երբ նրան հանգիստ տաս, նա ստիպված չի լինի սուտ արդարացումներ գտնել այս կամ այն բանի համար: Միևնույն է, դու հասկանում ես, որ նա ստում է ու դրանից ավելի տանջվում: Կպչուն աղջիկներն, իսկապես, տհաճ են:

Երջանիկ աղջիկները չեն փորձում իդեալական լինել: Դա ծիծաղելի է: Անհնար է իդեալական լինել ու համապատասխանել նրա բոլոր պահանջներին: Միայն նրան գոհացնելու համար, մի փորձիր երբեք չկռվել, չբարկանալ, կատարյալ խաղալ՝ ձևացնելով, թե աշխարհի ամենահամեստ, ամենահեզ, ամենախելացի աղջիկն ես: Նախ, դա այդպես չէ: Իսկ հետո էլ, այդ խաղը երկար չի կարող տևել, մի օր անպայման ցույց կտաս իրական դեմքդ ու նրա հիասթափությունը կարող է ամեն ինչին վերջ դնել: Նրա հանդեպ այդպես վարվելը, ամենաքիչը, ազնիվ չէ: Բացի դա էլ, որևէ մեկը չի ասել, որ պարտավոր ես ամենալավը լինել: Ցույց տուր նաև քո փոքրիկ տարօրինակությունները, դրանք գույն ու շունչ կհաղորդեն ձեր շփմանը: