ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

600_890

Երկվորյակները առավել մեծ ուշադրություն են պահանջում ծնողներից հենց պտղի զարգացման փուլից սկսած: Այս դեպքում ապագա մայրիկը պետք է ավելի շատ բուժ-զննումներ անցնի և հետևի իրեն: Երվորյակների դաստիարակումը ունի բազմաթիվ առանձնահատկություններ, որոնց մասին պետք է հիշի յուրաքանչյուր ծնող, ով ցանկանում է ունենալ հանգիստ և ներդաշնակ երեխաներ:

1. Երեխաների համար պետք է մշակել հատուկ ժամանակացույց, ըստ որի հարկավոր է կերակրել, լողացնել և բարուրել փոքրիկներին: Այն պետք է լինի խսիտ համակարգված, մի երեխայով կարող է զբաղվել մայրը, մյուսով՝ հայրը:

2. Ծնողները երեխաներին ավելի լավ է միասին քնեցնեն:

3. Շատ կարևոր է ուշադրություն դարձնել երեխաների խոսքի զարգացման վրա, քանի որ երկվորյակները հիմնականում միմյանց հետ են շփվում, իսկ այդպես նրանք կարող են սովորել միմյանց սխալները:

4. Որպեսզի հետագայում երեխաների մոտ նախանձ կամ չարություն չձևավորվի, ծնողները պետք է հավասարաչափ հետևեն երկվորյակներին, հավասարաչափ գովեն կամ պատժեն, թույլ տան, որ երկուսն էլ արտահայտեն իրենց մտքերը:

5. Ցանկալի չէ երեխաներին գնել միևնույն խաղալիքից, քանի որ նրանց հարկավոր է սովորել կիսել ամեն բան իրար հետ: Իսկ ծննդյան տոնին դուք կարող եք նրանց առանձին նվերներ գնել, ոչ նման, այլ յուրահատուկ և անհատական: Երկվորյակներին դաստիարակելու լավագույն մեթոդը նրանց զարգացումը խթանելն է, չէ որ նրանք առանձին անհատներ են: