FASHION

ԵՐԿԱՐ ՄԱԶԵՐԻ ԱՅՍ ԱՇՆԱՆ 5 ԱՄԵՆԱՆՈՐԱՁԵՎ ՍԱՆՐՎԱԾՔՆԵՐԸ (PHOTO)

12. 09. 2019

07516ec6fd74b4fc701678ae68230594

Երկար մազերի ոճային սանրվածքը կարող է ամբողջովին փոխել կերպարը: Ընտրիր քեզ համապատասխանող այս աշնան ամենանորաձև սանրվածքներից մեկն ու լիովին փոխիր ոճդ:

Թեք բաժանում: Այսպիսի սանրվածքով զգացմունքային ու ռոմանտիկ տեսք կարելի է ունենալ: Ոճաբաններն արդեն գնահատել այս սանրվածքի ունիվերսալությունը: Այն օրիգինալ է` թե երեկույթների, թե գրասենյակային կերպարների դեպքում: Կարելի է մազերն ամբողջովին հավաքել, կամ առջևի մազերով ծածկել ճակատը:

մեկ

Մազափունջ: Ուղիղ մազափնջերի տարբեր տեսակները կրկին ակտուալ են: Փոքրիկ մազափնջերից մինչև չափազանց երկար տեսակներ, որոնք ծածկում են աչքերը: Օպտիմալ տարբերակ է միջին երկարության մազափունջը, քանի որ էքստրեմալ ֆորմատը ոչ բոլորին է համապատասխանում:

երկու

Կասկադ:  Տարբեր շերտերի հաջորդականություն. այսպիսի տեսք ունի դասական կասկադը, որը կրկին ակտուալ է: Էլեգանտությունն ու ունիվերսալությունն այս սանրվածքի գլխավոր առանձնահատկություններն են: Այն համապատասխանում է նրանց, ովքեր պարբերաբար սիրում են կերպարանափոխվել, բայց պատրաստ չեն լուրջ փորձարկումների:

կասկադ

Ուղիղ  կտրվածք: Պետք չէ հրաժարվել մազերի երկարությունից: Շեշտը դրեք ուղիղ կտրվածքի վրա: Մաքսիմալ ուղիղ մազերով այս սանրվածքն ավելի էֆեկտիվ տեսք ունի: Միայն թե հաշվի առեք, որ պետք է մշտապես մազերի երկարությանը հետևել:

չորս

Հարթ մազափնջեր: Այս սանրվածքը հիանալի լուծում է չոր ու վնասված մազեր ունեցողների համար: Այն վիզուալ բարելավում է դրանց տեսքը: Այն նաև հեշտ է խնամել, քանի որ կարելի է ազատվել ճյուղավորված մազերից` չվնասելով երկարությանը:

հինգ