ԵՐԿԱՐ ԺԱԿԵՏՆԵՐԸ `ՍԻՐՎԱԾ ԹՐԵՆԴ

tumblr_njmix7wvdc1qcv7buo1_1280Աշնան մռայլ եղանակին մի փոքր «արև» տրամադրելու հարցում մեզ օգնում են նորաձևության նոր թրենդները: 2016 թվականի աշնան գլխավոր թրենդներից մեկը` երկար ժակետներն են:

Եթե նախկինում հայուհիները ցուրտ եղանակին խուսափում էին տաք հագուստից և տարբեր գործվածքներից, ապա հիմա այս կարծրատիպերը, միանշանակ, կոտրվել են: Այս տարի, ինչպես երբեք, նորաձև են տաք ժակետները, որոնք հասնում են մինչև ոտքի կրունկ: Դրանք բացի հարմարավետ լինելուց նաև օգնում են վիզուալ ավելի բարձրահասակ երևալ:

Աշնանային տաք ժակետները կարելի է համադրել գրեթե յուրաքանչյուր ոճի հագուստի հետ, միայն թե, պետք է ուշադրություն դարձնել գունային գամմային: Եթե նախընտրածդ ժակետը պրինտով է, փորձիր ընտրել միագույն բլուզ կամ հակառակը:

Այս եղանակին նորաձև են երկար ժակետների պաստելային գույները: Որպեսզի դրանք միապաղաղ չնայվեն, կարող ես համադրել տարբեր գոտիների, շարֆերի կամ գլխարկների հետ:

Citrus.am-ը քեզ համար առանձնացրել է մի քանի գեղեցիկ look, որոնք կօգնեն քեզ ճիշտ համադրել այս պարզ, բայց ոճային ժակետները:

By Tina17fc74dc8c375d5af78b583f47cddd93d0f74b0590cdba46d797ae1082f8951elong-cardigan-leather-pants-converse-8883c7811f6275ed10e09f4a5d64fa09etumblr_nhedv0zcim1qcv7buo1_1280