SHOW BISS

ԵՐԿԱՐ ԶՐՈՒՅՑ. ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՆԴԻՊԵԼ ՄԵԳԱՆ ՄԱՐՔԼՆ ՈՒ ՄԻՇԵԼ ՕԲԱՄԱՆ

05. 12. 2018

c6e137a7aca5735d6aee6d878a3b737311d85e16

Դեկտեմբերի 3-ին Լոնդոնում տեղի է ունեցել Միշել Օբամայի առաջին «Becoming» ինքնակենսագրական գրքի շնորհանդեսը, որին ներկա է եղել նաև Սասեքսյան դքսուհի Մեգան Մարքլը: Նրա ներկայությունը հաստատել է թագավորական թղթակից Կարոլինա Դյուրանը. ինֆորմացիան նրան հատկացրել է Քենսինգթոնյան ամրոցը:

Մեգանն ու Միշելը առանձին երկար զրույց են ունեցել: Զրույցի հիմնական թեման եղել են կանանց իրավունքներն ու դրանց տարածումը, կանացի աջակցությունն ու երկու երկրներում կանանց համար հնարավորությունները:

Փոխանցվում է, որ ԱՄՆ նախկին առաջին տիկինն ու Մեգան Մարքլը խոստացել են իրար չկորցնել կապն ու որքան հնարավոր է հաճախ շփվել:

Հետաքրքրական է, որ Good Housekeeping ամսագրին տված հարցազրույցում Միշելը Մեգանին մի քանի խորհուրդ է տվել, օրինակ «չշտապել ու ժամանակ տալ ինքդ քեզ»:

Միշելը խոստովանել է, որ Մեգանի նման ինքը ևս չի մտածել ճակատագրի նման շրջադարձի մասին և միանգամից չի ընտելացել պատասխանատվության մեծ բեռին ու հասարակության ճնշմանը:

Նա հավելել է. «Դա պետք է վերածել առավելության և օգտագործել սեփական կարգավիճակը բարի գործերի համար»: