ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏՂԱՆ ՓՈԽԵԼ Է ՍԵՌԸ, ՈՐՊԵՍԶԻ ԳՐԱՎԻ ՍԻՐԵԼԻԻ ՍԻՐՏԸ (PHOTO)

գլխավոր

Վերջերս DailyMail-ը գրել էր Էրին անունով ամերիկուհու մասին: Ինչպես պարզվել էր, աղջիկը բոլորովին էլ աղջիկ չէ, այլ երիտասարդ, ով փոխել է սեռը, որպեսզի գրավի իր սիրելիի սիրտը:

3-78

Երբ 22-ամյա Էրինը 18-ամյա Ջարեդին սեր  խոստովանեց, այդ ժամանակ նա  դեռ տղամարդ էր, ում անունն Աարոն էր:Բայց Ջարեդը մերժեց Աարոնին, ինչի պատճառով վերջինս գնաց ծայրահեղ քայլի՝ փոխելով սեռը:

1-85

Բազմաթիվ վիրահատությունների շնորհիվ երկու տարվա ընթացքում նա վերածվել է այս հիանալի աղջկան:

5-56

Ջարեդի ծանոթությունը նոր «Աարոնի» հետ կայացել է Instagram-ում: Որևէ բան չկասկածող երիտասարդը սկսել է ուշադրություն դարձնել գեղեցիկ աղջկան՝ հավանելով նրա լուսանկարները:

4-69

Հետո տեղի են ունեցել ժամադրություններ, նրանց միջև սեր է ծնվել և ահա զույգն արդեն 2 տարի է, ինչ միասին է: Իհարկե, հիմա արդեն Ջարեդը գիտի, որ Էրինն ու Աարոնը նույն մարդն են, բայց այդ հանգամանքը նրան որևէ կերպ չի խանգարում:

7-44

Նա պարզապես ուզում էր, որ իր երկրորդ կեսը կանացի տեսք ունենա: Էլ ի՞նչ կարելի է ասել. արանից կանացի հնարավոր չէ պատկերացնել: Նայելով Էրինին՝ դժվար է պատկերացնել, որ նա ժամանակ տղամարդ է եղել:

2-81

Զույգն իր զգացմունքները չի թաքցնում, համացանցում նրանց մասին արդեն գիտեն, բայց մարդկանց արձագանքն, իհարկե, տարբեր է: Ոմանք նույնիսկ սպառնում են նրանց, որովհետև դեմ են սեռափոխությանն ու նման հարաբերություններին:

10-33

Իսկ դու ի՞նչ ես կարծում: Այսպիսի սերն արգելված ու անհասանալի է, թե՞ կարևորն այն է, որ մարդիկ երջանիկ եմ միասին:

8-38