ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑՆՈՂ ԴԻԵՏԱ, ՈՐԻՆ ՀԵՏևՈՒՄ ԵՆ ԱՆՋԵԼԻՆԱ ՋՈԼԻՆ և ՆԻԿՈԼ ՔԻԴՄԱՆԸ

DR-9QYc4

Հոլիվուդյան այս հայտնիները կարող են մրցել ցանկացած երիտասարդ դերասանուհու հետ՝ իդեալական կազմվածքի առումով, որը նրանք պահպանում են մարզումների և փայլուն մաշկի շնորհիվ: Եվ այստեղ հարցը ոչ միայն լավ գեներն են, այլ նաև դիետոլոգ Տոսկի Ռինոյի կողմից մշակված դիետան:

 

Ամերիկյան դիետոլոգ Տոսկի Ռինոն ժամանակին տարրական դասարանների ուսուցչուհի է եղել, բայց մի օր որոշել է ամբողջովին փոխել իր կյանքը: Նա 27 կգ քաշ է կորցրել, սկսել է մարզվել և մասնակցել բոդիբիլդինգի սիրողական մրցումների: Թեև չի հաղթել,  բայց ոգեշնչովելով իր հաջողություններով՝ մշակել է սնվելու իր ծրագիրը և գրել Eat-Clean Diet գիքրը, որը բեսթելլեր է դարձել:

 

Այս դիետան ոչ միայն օգնում է նիհարել, այլ նաև դրական ազդեցություն է  ունենում մաշկի վրա:

 

Eat-Clean դիետայի հիմնական սկսբունքներն են՝

Օրվա ընթացքում պետք է սնվել 5-7 անգամ՝ ոչ մեծ չափաբաժիններով:

 

Այս կանոնից հետում է, որ պետք է ուտել ամեն 2-3 ժամը մեկ: Այս ռեժիմով ընդմիշտ կմոռանաք, թե ինչ է քաղցի զգացումը:

 

Խմել 2 լիտրից ոչ պակաս մաքուր ջուր:

 

Հետևել սնվելու չափաբաժնին: Դրանք պետք է փոքր լինեն, օրինակ՝ մոտ 150 գրամ հավ, մեկ բուռ ընկույզ, 1 կտոր հաց, 1 միրգ կամ բանջարեղեն: Նախապատվությունը տվեք սեզոանային թարմ մթերքներին, որոնք լի են վիտամիններով:

 

Սնունդը պետք է միշտ պարիունակի սպիտակուց և ածխաջուր:

 

Սպիտակուցի (ձուկ, ձվի սպիտակուց, հավ կամ հնդկահավ) և ածխաջրերի (հաց, ոլոռ, լոբի, կարտոֆիլ և միրգ) համադրությունն օրգանիզմին անհրաժեշտ է նյութափոխանակության արագացման համար:

 

Կարելի է ուտել ամեն ինչ, գլխավորը որ սնունդը բաղկացած լինի թարմ ու ոչ կալորիաներով հարուտ ուտելիքից: Բայց պետք է մոռանալ աղի   (ավելի ճիշտ փոխարինել այն ծովի աղով) և շաքարավազի մասին:

ceec45669ac8fd6670f1156f10010573

 

Թույլատրելի մթերքների ցանկում են՝

Միս, ձուկ, ծովամթերք՝ հավի կրծքամիս, հնդկահավ, սաղմոն, սպիտակ ձուկ, տավարի կամ խոզի միս:

Կաթնամթերք՝ ցածր յուղայնությամբ կաթ, յոգուրտ, կեֆիր:

 

Ձեթ՝ ձիթապտղի, արևածաղկի, դդմի:

 

Բանջարեղեն՝ լոլիկ, վարունգ, սունկ, բրոկոլի, շաղգամ, կարտոֆիլ, ցուկկինի, սպանախ, սող, սխտոր, նեխուր, կանաչ լոբի, դդում, ծնեբեկ, չորամրգեր ( ծիրան, լոռամգրի, չամիչ, խնձոր, սալոր):

 

Մրգեր՝ ավոկդաո, խնձոր, տանձ, բանան, թարմ հատապտուղ (հապալաս, անանուխ, ազնվամորի, ելակ):

5fd901ce2b7c7e680eb2ae17e8d0453a

 

Հացահատիկ՝ շագանակագույն բրինձ, հնդկաձավար, ցորենի ծիլեր, վարսակ, մյուսլի:

 

Հաց՝  հացահատիկային, շականագույն բրնձի հաց:

 

Ընկուզեղեն՝  նուշ, հունական ընկույզ:

 

Պահածոներ՝ լոբի, ոսպ, թունա կամ սաղմոն՝ սեփական սոուսի մեջ, եգիպտացորեն, ոլոռ՝ աղի քիչ քանակությամբ, լոլիկի մածուկ:

 

Համեմունքներ՝  մանանեխ, լոլիկի մածուկ, խնձորի կամ բրնձի քացախ, կիտրոնի հյութ, լայմի հյութ, մշկընկույզ, դարչին:

 

Խմիչքներ՝  մաքուր ջուր, կանաչ թեյ, սև սուրճ՝ առանց սերուցքի:

79ab28a5d85c4d3b3227d181e3c1ce36

Մեկ օրվա մոտավոր սննդակարգը՝

Նախաճաշ՝  ջրում եփված կես բաժակ վարսակ, 2 ճ/գ նուշ, 2ճ/գ չորամիրգ:

 

Միջանկյալ սնունդ՝  կանաչ խնձոր և մի բուռ ընկույզ (առանց աղի):

 

Ճաշ՝  բանջարեղենային աղցան, 1 բաժակ սոյայի լոբի:

 

Միջանկյալ սնունդ՝  2 բուտեբրոտ՝ հաց, այծի պանիր, լոլիկ:

 

Ընթրիք՝  խորոված հավ՝ 150 գ, խորոված կարտոֆիլ՝ 100 գ և 2 ճ/գ սալսա սոուս:

 

Միջանկյալ սնունդ՝ բանան, հաց՝ ավոկադոյի կես հատով՝ բալզամիկ սոուսով ցողված:

 

Տոսկի Ռինոն թողարկել է նաև խոհանոցային գիրք, որտեղ առաջարկում է բազմաթիվ պարզ ուստեսներ: Ինչ վերաբերվում է այս դիետային, ապա երկու շաբաթվա ընթացում կարող եք կորցնել 5-10 կգ քաշ՝ առանց օրգանիզմի վնաս հացնելու: