ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑԻՐ 10 ՏԱՐՈՎ՝ ՀԵՏևԵԼՈՎ ՋԵՆԻՖԵՐ ԼՈՊԵՍԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻՆ

Հոլիվուդյան գեղեցկուհի Ջենիֆեր Լոպեսի շքեղ կառուցվածքն ու գեղեցիկ արտաքինը հիացմունք են առաջացնում: Մի փոքր դժվար է հավատալ, որ նա  մոտենում է իր կեսդարյան հոբելյանին:

Ահա Ջեյ Լոյի հիմնական գաղտնիքները, որոնք օգնում են նրան իր տարիքից բավականին երիտասարդ երևալ:

28429008_1823907707910761_5895464099822698496_n

 

Կենսակերպ

Այն կարելի է բնութագրել մեկ բառով՝ ճիշտ: Երգչուհին չի խմում և չի ծխում: Քնին հատկացնում է հնարավոր մաքսիմալ ժամանակ՝ ամենաճիշտը 10 ժամն է: Երկու երեխաների ու խիտ գրաֆիկի պարագայում ոչ միշտ է հաջողվում հետևել այդ կանոնին, բայց Ջեյ Լոն ձգտում է դրան, քանի որ լավ քունը լավ ինքնազգացողության ու տրամադրության,  մաշկի հիանալի գույնի և աշխատունակության գրավականն է:

 

28751709_1901330183490989_7881897486518845440_n

 

Սնունդ

Աստղը վաղուց  հրաժարվել է վնասակար խմիչքներից ու մթերքներից: Նախընտրում է շոգեխաշված սեզոնային բանջարեղեն: Տապակած ուտեստները՝ բացառված են: Ընդ որում, նա դիետաներով տարված չէ՝ նախընտրելով սպիտակուցային և ածխաջրերով հարուստ բալանսավորված սնունդ, որը խորհուրդ է տալիս դիետոլոգը:

24327995_386930951743013_5222943513431244800_n

 

Ֆիզիկական ծանրաբեռնվածություն

Մարզասրահից սելֆիներ աստղը չի հրապարակում, բայց, դատելով նրա այժմյան կազմվածքից, ամենօրյա ֆիզիկական ծանրաբեռնվածությունն առկա է: Հնարավոր է, դրան նպաստում է նաև պարով, սպորտով (վազք, գիմնաստիկա) զբաղվելը, որոնցով նա տարված է եղել փոքր տարիքում: Ջենիֆեր Լոպեսը իր առավոտը սկսում է յոգայով ու մեդիտացիայով, օրվա ընթացքում ժամանակ է գտնում ֆիզիկական ծանրաբեռվածության համար, այդ ամենը լրացնում են նաև համերգների ու շոուների համարների փորձերը:

29089574_163336277717917_5060295962379943936_n

 

Ինչպես տեսնում ես, Ջենիֆեր Լոպեսի կիրառած բոլոր մեթոդները հասանելի են, պետք է միայն հետևել դրանց ցանկալի արդյունք սստանալու համար: