ԵՐԵԽԱՆ և ՍՊՈՐՏԸ

13650646611880389606Սպորտը օգտակար է և անհրաժեշտ երեխաների համար, նույնիսկ այն դեպքում, երբ դուք  չեք ձգտում, որ նա դառնա օլիմպիական չեմպիոն:  Այս հետևությունները կիրառելու դեպքում ձեր երեխան ոչ միայն կդառնա օլիմպիական չեմպիոն, այլ նաև չեմպիոն կյանքում:

  1. Սպորտը բարելավում է առողջությունը, ամրապնդում է երեխաների ոսկորները, սիրտ-անոթային համակարգը և ձգում մկանները:
  2. Սպորտը բարելավում է կազմվածքը: Սա անիմաստ չէ, քանի որ դեռ դպրոցական տարիքից կարելի է հասկանալ, ով է զբաղվում սպորտով և ով ոչ: Սպորտով զբաղվող, պարող աղջիկները քայլում են գլուխները բարձր պահած և դառնում տղաների ուշադրության օբյեկտը:
  3. Սպորտը ձևավորում է բնավորությունը: Այն տղամարդկանց մոտ ստեղծում է ուժ, տղամարդկություն և ուժեղ բնավորություն: Իսկ ուժեղ մարդը չի տատանվում իր որոշումներում և միշտ ճիշտ լուծումներ է գտնում:
  4. Սպորտը ձևավորում է վառ անհատականություն: Սպորտը երեխաներին սովորեցնում է, որ կյանքում լինում են ձեռքբերումներ և կորուստներ: Լավ մարզիկը միշտ ձգտում է խաղում հաղթել և քիչ պարտություն ունենալ: Այսպես նրա մոտ ձևավորվում է այն վարքագիծը, որ չպետք է հրաժարվել նպատակներից և կրել պարտություններ:
  5. Սպորտը տալիս է ինքնավստահություն: Երեխաների մոտ սերմանում է հավատ սեփական ուժերի նկատմամբ և ինքնավստահություն: Նրանք նկատում են իրենց սեփական զարգացումը: