KIDSBLOG

ԵՐԵԽԱՆ ՎԱՏ ԲԱՌԵՐ Է ԱՍՈՒՄ. Ի՞ՆՉ ԱՆԵԼ

13. 10. 2018

image

Նկատե՞լ եք, որ ձեր երեխան վատ բառեր է ասում, մի տխրեք, այդ խնդիրը լուծում ունի: Նախևառաջ, հարկավոր է պարզել, թե ինչ պատճառով է երեխան սկսել վատ բառեր օգտագործել, իսկ արդեն հետո հասկանալ՝ ինչպես վարվել:

Ինչպե՞ս պայքարել վատ բառերի դեմ, եթե երեխան դեռ փոքր է: Փոքր երեխան վատ բառեր է ասում` հիմնականում կրկնելով շրջապատից որևէ մեկի ասած բառերն ու արտահայտությունները: Երեխան կրկնում է այն, ինչ լսում է, կրկնում է առանց մտածելու՝ նույնիսկ չհասկանալով ասածի իմաստը: Երեխաները շատ զգայուն են, երբեմն վատ բառերի օգնությամբ նրանք արտահայտում են իրենց վերաբերմունքը որևէ բանի նկատմամբ՝ ինտուիտիվ զգալով բառի բացասական իմաստը:

Մինչ  երեխաների վատ բառերի դեմ պայքար սկսելը, յուրաքանչյուր մեծահասակ պետք է լսի, թե ինչպես է նա խոսում երեխայի ներկայությամբ և, եթե նա երբեմն օգատագործում է անպարկեշտ բառեր, ապա պետք է փորձի ձերբազատվել դրանցից:

Շարունակությունը՝ Kidsinfo.am-ում: