KIDSBLOG

ԵՐԵԽԱՆԵՐԸ ԳՐՈՒՄ ԵՆ ԱՍՏԾՈՒՆ. ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՏՎԱԾՆԵՐ ՄԻԽԱՅԻԼ ԴԻՄՈՎԻ ԳՐՔԻՑ

15. 09. 2018

24473e1f3ac5fb925b68bcbae4f8d050_fitted_740x0-750x490-1536916171

 

Գրող Միխայիլ Դիմովը խնդրել է դպրոցականներին նամակ գրել Աստծուն և ուղղել նրան ցանկացած հարց: Ահա թե նա ինչ է ասում իր գրքի մասին. «Այս գիրքը պատահական չէ ծնվել: Դրա հերոսները ապրում են իմ կողքին՝ չիմանալով, որ նրանք մեր կյանքի դեմքն են, դրա հայելին: Նրանք իրենց աշխարհն ունեն: Յուրահատուկ: Աշխարհ, որից մենք՝ մեծերս, անընդհատ հեռվանում ենք՝ հետ չնայելով: Եվ որքան հեռու, այնքան ավելի անհասկանալի է մեզ թվում մանկության երկիրը: Իսկ երեխաներն ապրում են բարու և չարի, պատվի և անպատվության, մարդկային արժանապատվության մասին իրենց պատկերացնումներով: Նրանք իրենց  չափանիշներն ունեն»:

 

 

«Երեխաները գրում են Աստծուն» գիրքը հասցեագրված է բոլորին՝ մեծերին ու փոքրերին: Այն տարիք չի ճանաչում: Այն ուղղված է Աստծուն, ուրեմն՝ մարդու հոգուն: Ժպտացեք, մեծեր փոքրիկների մտքերի վրա, լաց եղեք, հիացեք: Եթե դա տեղի ունենա, ուրեմն հոգի ունեք: Եվ փառք Աստծո: Իսկ երեխաները… որքան հնարավոր է հաճախ դիմեք Աստծուն և այդպես պահպանեք ձեր մեջ մարդկայնությունը:

 

 

©Միխայիլ Դիմով

 

 

Ներկայացնում ենք գրքից մի քանի հատված:

 

 

1.Այնպես արա, որ աշխարհի բոլոր զենքերը փչանան: (Կոստյա, 4-րդ դասարան)

 

 

2.Իսկ հիմա Դու երկրորդ անգամ կստեղծեի՞ր մարդուն: (Օլեգ, 3-րդ դասարան)

 

 

3.Ես երբեք չեմ կարող մոռանալ հայրիկի աչքերը, ինչպես էր նա նայում, երբ մայրիկը բռնեց ձեռքիցս ու հեռացավ նրանից ընդմիշտ: Աստված, ասա, ի՞նչ կշիռ ունի արցունքը: (Անդրեյ, 4-րդ դասարան)

 

 

4.Ինչո՞ւ ես աշխարհի վրա ամեն ինչ թույլ տալիս: (Ադիկ, 4-րդ դասարան):

 

 

5.Թույլ տուր, խնդրում եմ, տատիկիս ինձ մոտ գալ Նոր տարուն: (Ռայա, 2-րդ դասարան)

 

 

Շարունակությունը՝ Kidsinfo.am-ում: