ԵՐԵԽԱՅԻՆ ՃԻՇՏ ԴԱՍՏԻԱՐԱԿԵԼՈՒ 10 ԳԱՂԱՓԱՐ

lori-0004548431-bigwww800

Հավանաբար, չկան այնպիսի ծնողներ, որոնք գոնե մեկ անգամ իրենց ձայնը չեն բարձրացրել երեխայի վրա: Սակայն, արդյո՞ք ճչալով կարող եք լուծել այս կամ այն խնդիրը: Այս դեպքում դուք միայն կփոխանցեք բացասական էներգիա, իսկ երեխայի արձագանքը կարող է անսպասելի լինել: Ահա երեխայի դաստիարակման 10 հիմնական գաղափարները:

1. Առավոտը ժպիտով սկսեք: Բոլոր մայրիկներին էլ ծանոթ է այն քմահաճույքը, որ երեխաները չեն ցանկանում առավոտյան վեր կենալ անկողնուց: Փորձեք նրան արթնացնել թեթև մերսումներով կամ երգերով:

2. Կերակրեք հաճույքով: Երեխաները սնվելու հետ կապված խնդիրներ ունեն, ուստի դուք կարող եք վիտամինների մասին հեքիաթներ պատմել կամ խաղալ:

3. Համբերություն դրսևորեք: Շատ մայրեր երեխաներին ինքնուրույնություն են սովորեցնում, սակայն ի վերջո ամեն բան իրենք են անում:

4. Վերաբերմունքի փոփոխություն: Հաճախ երեխաները անհնազանդ են դառնում, քանի որ նրանց հանդեպ բավարար ուշադրություն չեք ցուցաբերում: Ուստի խաղեր կազմակերպեք, միասին ժամանակ անցկացրեք:

5. Փոխզիջումների գնացեք: Երեխային ինչ-որ բան արգելելու փոխարեն բացատրեք, թե ինչու չի կարելի դա անել:

6. Մայրիկը նունպես մարդ է: Հաճախ մայրերը իրենց երեխաներից թաքցնում են զգացմունքները կամ տխրությունը, սակայն երեխաները զգայուն են և դա հասկանում են: Բացատրեք երեխային ձեր տխրության պատճառները:

7. Ընտրության իրավունք տվեք: Երբեմն երեխաների հետ խնդիրներ առաջանում են նրանց կարծիքները և պատկերացումները անտեսելու պատճառով:

8. Միասին զվարճացեք: Մոռացեք վատ և բացասական բաների մասին, փոխարենը երեխաների հետ խաղացեք, զբոսնեք, ատրակցիոն նստեք:

9. Անտեղի մի վիրավորեք: Մայրիկները, սովորաբար, իրենց վատ տրամադրությունը տարածում են երեխայի վրա և անտեղի բղավում:

10. Գովեք ձեր երեխային: Երեխաները դա ավելի շատ են գնահատում, քան վիրավորանքը:, ուստի նա ձգտում է ամեն բան անել, որպեսզի արժանանա ձեր հավանությանը: