SHOW BISS

ԵՐԲևԷ ՉԵՄ ԴԻՄԵԼ ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ. WING21` «18+»

06. 04. 2019

kkk

Citrus.am շարունակում է  իր «18+» նախագիծը, որի շրջանակներում 18 հարցերի միջոցով բացահայտում ու ստիպում ենք անկեղծանալ հայ հայտնիներին: Դե իսկ նրանցից յուրաքանչյուրը իր բաժին հարցն է ուղղում մեր հաջորդ հյուրին: Այնպես որ, պետք չէ խորը ենթատեքստեր փնտրել այս ամենի մեջ:

Մեր այսօրվա հյուրը ինսթագրամյան բլոգեր Wing 21-ն է, ով աչքի է ընկնում իր վառ ու համարձակ կերպարներով: Բլոգերի հետևորդներին հետաքրքիր է նաև նրա սիրային գեղեցիկ պատմությունը ռեփեր Մ՛Տիկո-ի հետ:

Մեզ հետ զրույցում նա պատմել է ինսթագրամյան ներքին խոհանոցի, անձնական կյանքի ու ապագա պլանների մասին:

1.Մաշա, երբ ասում են 18+ , ինչի՞ մասին եք միանգամից մտածում:

-Որ «չի կարելի»-ներ չկան:

2.3 կարևոր բանոր Ձեր ընկերըՏիգրանըգիտի Ձեր մասին:

-Գիտի, որ իմ հետ հեշտ չէ, առանց ինձ էլ անհնար է:

3.Ինչի՞ վրա եք ծախսել Ձեր առաջին աշխատավարձը:

-Հիշում եմ` Ամանոր էր, տատիկիս համար մեծ թավա էի գնել:

2

4.3 կարևոր բանոր սովորեցրել է Ձեզ Instagram-ը:

-Լինել ուժեղ ու ցույց տալ տեսակ:

5.Ի՞նչն է ամենաշատը նյարդայացնում Ձեզ հայկական տիրույթում:

-Անկեղծության բացակայությունը:

6.Երբեք չեմ համաձայնի գովազդել

-Երբեք չեմ համաձայնի գովազդել անվճար… (ծիծաղում է): Իսկ եթե լուրջ, ծխախոտ:

7

7.Ձեր էջում նշված է, որ Դուք ֆոտոմոդել եք, հեռուստահաղորդավարդերասանուհի. ի՞նչ կրթություն ունեք և ո՞րն է այս զբաղմունքներից ամենահոգեհարազատը:

-Մասնագիտությամբ լրագրող-հեռուստամեկնաբան եմ, ավարտել եմ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Չեմ առանձնացնի և ոչ մեկը, յուրաքանչյուրն իմ կյանքում իրենց տեղն ու դերն են ունեցել և ունեն:

8.Ե՞րբ ու ինչպե՞ս որոշվեցոր պետք է ակտիվ լինել Instagram-ում:

-Երբ հասկացա, որ իմ ներկայությունն ու ակտիվությունը դուր է գալիս մարդկանց:

8

9.Բոլորս գիտենքինչ է տալիս Instagram -ում հայտնի լինելըիսկ ի՞նչ է խլում:

-Այ, օրինակ, ես մարդաշատ տեղեր շատ եմ սիրում, բայց հիմա քիչ եմ հայտնվում, անհարմարավետ եմ զգում: Նմանօրինակ ուշադրությունն ինձ դուր չի գալիս:

10.Ինչպիսի՞ն պետք է լինի էջըոր որոշեք հետևել դրան:

-Մինիմում հետաքրքիր, մաքսիմում էսթետիկ:

11.Արտաքին տեսքը մեծ դեր ունի Instagram  -յան  հայտնիության հարցումհետաքրքիր է, ըստ Ձեզ, ինչո՞վ եք տարբերվում այլ գեղեցիկ բլոգերներից :

-Անկեղծ եմ իմ աուդիտորիայի հետ:

9

12.Հայ բլոգերներից ովքե՞ր են Ձեզ համար հետաքրքիրնշեք մի քանի անուն:

-Ռուսական շուկայից օրինակներ կբերեմ, Նաստյա Իվլեևա, Նատալի Յաշուկ: Ռուսական շուկան եմ սիրում, հայկականը դեռ նոր է ձևավորվում:

13.Ինսթագրամյան ամենամեծ սուտըոր լսել եք Ձեր մասին:

-Որ բազմիցս դիմել եմ պլաստիկ վիրահատությունների:

14.Դեպի ո՞ւր են գնում Ձեր պլաններըո՞րն է հաջորդ հարթակըոր ուզում եք գրավել:

-Տեսնենք-տեսնենք… Շատ պլաններ ունեմ, դրսի շուկան է հետաքրքրում:

37913992_901337240051272_4312053560666750976_n

15.Ես ու Տիգրանը…

-Ես ու Տիգրանը այս աշխարհից չենք:

16.Պատկերացրեք, որ մի օր արթնանում եք ու պարզում, որ Instagram -ն այլևս չի գործում, ի՞նչ կանեք, ինչո՞վ կզբաղվեք:

-Մտածել եմ այդ ուղղությամբ ու չեմ ուզում շատ մտածել: Դրա համար դերասանուհու ու հաղորդավարուհու գործը սիրում եմ (ծիծաղում է):

5

17.Գեղեցիկ աղջիկների մասին խոսում են շատ ու անդադար: Բոլորին կարելի է կասկածել պլաստիկ վիրահատություններ կատարելու մեջ: Դիմել ե՞ք երբևէ պլաստիկ միջամտությունների:

-Երբևէ չեմ դիմել ու բազմիցս նշել եմ, բայց եթե կարիքը լիներ, ինչու ոչ, մենք բոլորս ուզում ենք ձգտել կատարելության:

18.Մեր նախորդ հյուրը` դիզայներ Մանուկ Ալեքսանյանն ուղղել է Ձեզ հետևյալ հարցը. Ինչո՞ւ մինչ այսօր իմ հավաքածուից որևէիր չունեք:

-Սպասում եմ, որ Դուք նվիրեք:

3

18+  Ձեր հարցը` մեր հաջորդ հյուրին:

-Երջանիկ դառնում են, թե՞ ծնվում: