SHOW BISS

ԵՐԲԵՔ ՉԵՄ ՄԵՐԿԱՆԱ ԲԵՄԻ ՎՐԱ. ՄԱՇԱ ՄԱՏՎԵևԱ՝ «18+»

02. 02. 2019

45835228_2195133557185568_6289521175390965409_n (1)

Citrus.amշարունակում է  իր նոր՝ «18+» նախագիծը, որի շրջանակներում 18 հարցերի միջոցով բացահայտում ու ստիպում ենք անկեղծանալ հայ իրականության ամենահամարձակ ու վառ հայտնի կանանց: Դե իսկ նրանցից յուրաքանչյուրը իր բաժին հարցն է ուղղում մեր հաջորդ հյուրին: Այս անգամ մեր «18+» հարցերին է պատասխանել Women’s Club նախագծի դերասանուհի Մաշա Մատվեևան:

1.Մաշա՛, երբ ասում են «18+», ինչի՞ մասին եք միանգամից մտածում:

-Բնականաբար, երբ ասում են «18+», մարդը մտածում է, որ հարցերը տրվում են որևէ շատ լուրջ բանի մասին, ինչի մասին երեխաները պարտադիր չէ իմանան:

2.Ամենամեծ սուտը, որ տղամարդը երբևէ Ձեզ ասել է:

-Ամենամեծ սուտը եղել է այն, որ, այսպես ասած, տղամարդը միլիոնատեր է ու կարող է կղզի գնել Կարիբյան ծովում:

3.3 բան, որ տղամարդը պետք է իմանա Ձեր մասին:

-Ես շատ անկախ եմ, անզուսպ ու սիրում եմ ծովափնյա հանգիստ:

47583574_2293264974294106_6958805231316998054_n

4.Տղամարդը չպետք է հեռանա Ձեզանից,  քանի որ Դուք…

…Քանի որ ես հիանալի կին եմ:

5.Տղամարդուց կհրաժարվեք, եթե նա…

-Եթե նա սրիկա է:

6. Ի՞նչ եք կարծում` ի՞նչն է Ձեզ առանձնահատուկ դարձնում՝ այլ կանանց հետ համամետած:

-Առաջին հերթին՝ արտաքին տեսքը, երկրորդը՝ ինքս իմ ու շրջապատի հանդեպ հումորով վերաբերմունքը: Նաև այն, որ ես շատ եմ սիրում ուրախ ընկերախմբեր:

49426793_2269441859998536_8874096900080217453_n

7.Ո՞րն է Ձեզ համար հայ տղամարդկանց ամենամեծ առավելությունը

-Շռայլությունը:

8.Իսկ ի՞նչն է ավելի վատ՝ երբ տղամարդը վախկոտ է, թե՞ ժլատ:

-Ժլատ: Եթե համեմատության մեջ դնենք ժլատությունն ու վախկոտությունը, ապա ես երևի կարող եմ տանել, եթե տղամարդը վախենում է շնից, իսկ, եթե ժլատ է, ապա կվախենա և՛ շնից, և՛ նապաստակից, և՛ մկից:

9.Ռոմանտիկ ժամադրություն, որ միշտ ուզել եք ունենալ:

-Ամայի լողափ, ծովամթերք ու շամպայն:

47583859_271936526787843_8606771270775785831_n

10.Women’s club-ը համեմատում են Comedy Woman-ի հետ. ի՞նչ եք կարծում, հայկական արտադրանքը կարո՞ղ է արժանի մրցակից լինել Comedy Woman-ին:

-Քանի որ Comedy Woman-ը իմ ամենասիրելի հեռուստահաղորդումներից մեկն է, ես շատ կուզեի, որ մենք իսկապես արժանի մրցակից լինեինք այդ հաղորդմանը: Կարծում եմ, որ նույնիսկ երբեմն կան որոշ պահեր, երբ մենք կարող ենք գերազանցել: Դրանք հագուստներն են են: Իմ կարծիքով՝ մեր հագուստները հիանալի են: Ոչ միշտ ես կարող եմ ասել, որ, օրինակ, այն, ինչ ես կրում եմ, ինձ շատ է սազում: Իմ կազմվածք խնդրահարույց է, բայց երբ նայում եմ մեր աղջիկներին, կարծում եմ, շատ անգերազանցելի են:Ոչ մի հաղորդման մեջ ես չեմ տեսել այդքան անկրկնելի կերպարեր: Ինչ վերաբերվում է առողջ մրցակցությանը, ապա կարծում եմ, որ արդյունքում՝ այո՛, դա հնարավոր է, երբ կլինի արդեն ավելի մեծ փորձ: Այդ թվում և ինձ մոտ , որովհետև ես ամենա ոչ փորձառուն եմ, աղջիկները բոլորը դերասանուհիներ են, ամենա ոչ դերասանուհին ես եմ: Հետագայում, կարծում եմ, ամեն ինչ ավելի բարձր մակարդակով կլինի:

47066458_367974223965323_1841025455161512720_n

11կումբում ո՞ւմ  հետ եք մտերմացել, ունե՞ք ընկերուհիներ:

-Տարօրինակ կհնչի, բայց իրականում գրեթե բոլոր աղջիկների հետ: Երբ այնտեղ գնացի, միայն Զառա Սահակյանին գիտեի՝ «Երկու աստղ»-ից և Լուիզա Ներսիսյանին: Մյուսների հետ ծանոթ չէի: Տվյալ պահին կարող եմ ասել, որ և՛ Անահիտ Կիրակոսյանը, և՛ Լիլի Մորտոն, և՛ Սոնա Մաթևոսյանը , և՛ Տոմա Պետրոսյանը իսկապես շատ տաղանդավոր, հիանալի աղջիկներն են: Դա ի սրտե եմ ասում, ես շատ ուրախ եմ, որ նրանք իմ կյանքում հայտնվել են:

49440962_366241787500130_169309069382466072_n

12.Հետաքրքիր է, ի՞նչ երբեք չեք անի բեմի վրա, ո՞րն է այդ առումով Ձեր համարձակության սահմանը:

-Երբեք չեմ մերկանա, երբեք չեմ ընկնի բեմին՝ մեկ պարզ պատճառով, որ բեմը ափսոս է: Երեկ մենք նկարահման էինք ու պետք էր թռչել բեմի վրա, ես ասացի՝ «Երեխեք, ափսոս է, ամեն դեպքում շատ գումար էր ծախսվել, ինչի՞ համար»… Երբեք գլխի վրա չեմ պտտվի , իսկ մնացած բաները երևի կկարողանամ:

49581235_325916338132441_8635474919466988668_n

13.Ամենածիծաղելի բամբասանքը, որ լսել եք ձեր մասին:

-Երեկ Սոնան պատմեց, որ հեռուստադիտողներից մեկը գրել է՝ «Ճի՞շտ է, որ Մաշան Սոնա Մաթևոսյանի մաման ա»… Որովհետև ես էլ եմ Մաթևոսյան:

43915370_2257616541184592_7983730458378055434_n

14.Հումորը կարո՞ղ է վիրավորել Ձեզ, հիշում եք երբևէ վիրավորվել ե՞ք որևէ կատակից:

-Ամեն ինչ իմ տրամադրությունից է կախված: Եթե լավ տրամադրություն ունեմ և ինձ, գուցե, ոչ ամենախելացի կատակն են ասել, ես այն լուրջ չեմ  ընդունի, գուցե ծիծաղեմ: Իսկ, եթե որևէ բանից բարկացած եմ ու որևէ հիմար հումոր են անում, ապա այդ դեպքում կարող եմ նեղանալ ու փակվել ինքս իմ մեջ:

47693106_624284951336112_8577376228019327803_n

15.Երբևէ մտածե՞լ եք, որ կարող էիք բոլորովին այլ արտաքին տեսք ու զբաղմունք ունենալ: Հետաքրքիր է ի՞նչ կուզեիք փոխել Ձեր ներկայիս կյանքում:

-Միշտ բարդույթ է եղել, որ նիհար չեմ, գեղեցիկ չեմ, բայց մարդիկ բարդույթների պատճառով չարանում են, նախանձում, իսկ ես՝ ոչ: Ես մտածում էի՝ թե ինչ լավ կլիներ, որ նիհար, կապուտաչյա շիկահեր  լինեի, չի ստացվել ու ոչինչ: Կուզեի, իհարկե, hինգ րոպեում նիհարել ու դառնալ շատ գեղեցիկ,  բայց որ ինքս մարզասրահ գնամ  և այլն…չէ՛, դա իմ տարբերակը չէ:

47584545_309478239670950_1811245333715870461_n

16.Մաշա՛, համաշխարհային հայտնի կանանցից ո՞ւմ հետ կուզեիք դերերով փոխվել:

-Երևի Թինա Թըրների հետ: Իմ կյանքում կան մի քանի երգչուհիներ ու դերասանուհիներ, ովքեր ինձ համար պարզապես էտալոն են: Նրանցից մեկը Ուիթնի Հյուսթոնն է, բայց նրա հետ չէի ուզի դերերով փոխվել, որովհետև նա արդեն կենդանի չէ, իսկ ես դեռ ուզում եմ ապրել: Իսկ ահա Թինա Թըրները հիանալի ձայն ու էներգիա ունի, շատ տաղանդավոր է ու իմ կուռքերից մեկը: Երկրորդ կուռքը,  ինչո՞ւ ոչ, Ալլա Բորիսովնա Պուգաչովան է:

49530921_411428956278881_6925309922498534171_n

17.Կա՞ որևէ բան, որ այժմ պակասում է Ձեզ կատարյալ երջանկության համար: Ի՞նչ փուլ է անձնական կյանքում:

-Իհարկե՛, ամբողջական ընտանիքը:

18.Գայա Արզումանյանը Ձեզ ուղղել է հետևյալ հարցը. Ո՞վ տղամարդու Ձեր իդեալը:

-Ջորջ Քլունին:

18+. Ձեր հարցը՝ մեր հաջորդ հյուրին:

-Ի՞նչն է ամենից շատ կյանքում օգնել քեզ դառնալ այնպիսին, ինչպիսին կաս: