SHOW BISS

ԵՐԲԵՔ ՉԵՄ ՀԱՎԱՏԱ, ՈՐ ՏՂԱՄԱՐԴԻԿ ԿԱՐՈՂ ԵՆ ՉԴԱՎԱՃԱՆԵԼ.ՆԱՏԱԼԻ ՏՈՆՈՅԱՆ՝ «18+»

09. 03. 2019

20664564_845274992288275_1206243581567471374_n

Citrus.amշարունակում է  իր «18+» նախագիծը, որի շրջանակներում 18 հարցերի միջոցով բացահայտում ու ստիպում ենք անկեղծանալ հայ հայտնիներին: Դե իսկ նրանցից յուրաքանչյուրը իր բաժին հարցն է ուղղում մեր հաջորդ հյուրին:

Մեր այսօրվա հյուրը բազմաթիվ կանանց ու աղջիկների օգնում է գեղեցիկ տեսք ունենալ՝ օրիգինալ ու տարբերվող դիմահարդարմամբ ընդգծելով նրանց հմայքը:

Կարծրատիպեր կոտրող ու դիմահարդարումը ինքնաարտահայտման ձև դարձնող Նատալի Տոնոյանին ուղղել ենք մեր 18 հարցերը: Դիմահարդարն անկեղծացել է՝ պատմելով անձնական կյանքի ու նպատակների մասին:

1.Նատալի, երբ ասում են 18+, ինչի՞ մասին եք միանգամից մտածում:

-Խուժան բաների (ծիծաղում է):

2. 3 բան, որ տղամարդը պետք է իմանա Ձեր մասին:

-Իմ նախասիրությունները, նպատակները, անցած ուղին:

3. 3 կարևոր հատկանիշ, որ փնտրում եք տղամարդու մեջ:

-Նպատակասլացություն, ազնվություն, նվիրված մնալու կարողություն:

30829790_203791043563971_332920094982144_n

4.Երբեք չեմ հավատա, որ տղամարդիկ կարող են…

-Երբեք չեմ հավատա, որ տղամարդիկ կյանքի ընթացքում կարող են չդավաճանել:

5.Պատրաստ եմ անմնացորդ հավատալ տղամարդուն այն դեպքում, երբ…

-Այն դեպքում, երբ ուզենամ պարզապես վայելել ունեցածս զգացմունքները:

36520343_461775930937373_7123163471838969856_n

6. Ո՞րն է ամենակարևոր դասը, որ սովորել եք տղամարդու շնորհիվ/պատճառով:

-Ամեն բան տանել նորմալ: Բաց թողնել և քայլել առաջ:

7. Սիրո պատմություն, որի մասին միշտ երազել եք:

-Ես չեմ երազում, ես փնտրում եմ ելքեր, որպեսզի ճիշտ ընտրություն կատարեմ: Նպատակս է ունենալ ամուր ու երջանիկ ընտանիք, կայացած և ուժեղ տղամարդ իմ կողքին, ով օրս կփորձի դարձնել անմոռանալի, և ես ինձ կզգամ սիրված:

40612911_542534552859683_274874141843061321_n

8. Գեղեցիկ աղջիկների կյանքը մշտապես ուշադրության կենտրոնում է: Հետաքրքիր է, ո՞րն է եղել վերջին բամբասանքը, որ նյարդայնացրել կամ ծիծաղեցրել է Ձեզ:

-Շատ զավեշտալի է պարբերաբար լսել տարատեսակ ցնորված պատմություններ իմ կյանքի մասին և հաճելի ինձ՝ պրովոկացնել նրանց (ծիծաղում է):

9. Ի՞նչն է Ձեզ միանգամից ինքնավստահություն հաղորդում:

-Խնամված լինելը: Դրան նպաստում են գեղեցիկ շպարը, սանրվածքը և ընդհանուր look-ը:

42003371_319818711935016_349891577742234828_n

10.Դիմահարդարման 3 կարևոր պարագա, որ միշտ կա Ձեր պայուսակում:

-Շրթունքի հիգիենիկ բալզամ, հայելի, հայլայթեր:

11. Ձեր աշխատանքների մեջ բավականին համարձակ ու կրեատիվ եք: Հետաքրքիր է, ի՞նչ տեսքով երբեք չեք ներկայանա հանրությանը:

-Առանց թեթև շպարի, վատ look-ով:

46285912_134557114209307_7133168086765302157_n

12.Ինչի՞ մասին էիք երազում, երբ նոր էիք մուտք գործում դիմահարդարման ոլորտ և հիմա ինչպիսի՞ն են Ձեր երազանքները:

-Երազում էի կայանալ և ամենակարևորը՝ դառնալ տարբերվող, լավ մասնագետ: Հիմա երազում եմ աշխարհի բոլոր անկյուններում ճանաչված լինել:

13. Հայ հայտնի կանանցից ո՞վ է վերջերս Ձեզ ոգեշնչում ստեղծագործել:

-Քիմ Քարդաշյանը:

41120220_550398178751463_7649831508948484084_n

14. Համաշխարհային կանանցից ո՞ւ կուզեիք դիմահարդարել:

-Նաոմի Քեմփբելին:

15. Որո՞նք են հայ աղջիկների ամենաուժեղ ու ամենաթույլ կողմերն՝ ըստ Ձեզ:

-Իրական հայ աղջիկների ամենաուժեղ կողմը համբերատար ու նվիրված մնալն է իրենց տղամարդուն: Ամենաթույլ կողմը՝ խանդի անիմաստ տեսարաններ սարքելն է: Միևնույնն է, իրականում տղամարդն անելու է այնպես, ինչպես կամենում է:

47150607_339643099958536_2131224091535098740_n (1)

16.Ինձ համար լավագույն հաճոյախոսությունն այն է, երբ ասում են…

…Որ տալիս եմ դրական լիցքեր և մոտիվացնում:

17. Մի օր ես անպայման…

-…Կստեղծեմ սկսնակ դիմահարդարներին աջակցող հիմնադրամ:

18. Մեր նախորդ հյուրը՝ Նիկ Եգիբյանն ուղղել է Ձեզ հետևյալ հարցը. Պատկերացրեք, որ երևէ մեկը Ձեզանից ամեն ինչ գողացել է: Միայն մեկ բան կարող եք պահել, ի՞նչ կընտրեք:

-Չկոտրվելու կարողություն կրկին արարելու համար:

52566053_541493343009571_8255363954815276384_n

18+ Ձեր հարցը՝ մեր հաջորդ հյուրին:

-Ինչո՞վ կզբաղվեք, եթե մի օր արթնանաք ու չլինի սոցիալ մեդիան: