ՔԱՐԴԱՇՅԱՆԸ՝ ՆՈՐԱՁևՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԱԶԴԵՑԻԿ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

4CEAA61E00000578-5805761-Bronze_beauty_The_KUWTK_star_was_flawless_with_her_long_locks_pu-a-269_1528168109886Նյու Յորքի Բրուքլինի թանգարանում կայացել է  CFDA fasion Awards (Coucil of Fashion Designers America- Ամերիկայի նորաձեւության դիզայներների խորհուրդ) մրցանակաբաշխության արարողությունը։

Այս մրցանակաբաշխությունն Օսկարի անալոգն է համարվում նորաձևության աշխարհում: Հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը ստացել է մրցանակ Influencer Award  անվանակարգում՝ որպես նորաձևության աշխարհի ամենաազդեցիկ անձնավորություն:

 

«Ես մի քիչ ցնցված եմ, որ ստանում եմ նորաձևության մրցանակ, մինչդեռ ժամանակի մեծ մասը մերկ եմ»,- ասել է Քիմը։

 

Դրանով իսկ Քիմը հիշեցրել է բոլոր նրանց, ովքեր դեռ մի քանի տարի առաջ ծիծաղում էին նրա վրա, որ կարողացել է շատ ավելի հայտնի ու հարուստ դառնալ, քան նրանք: