SHOW BISS

ԵՍ ՇԱՏ ԼԱՎ ԱՄՈՒՍԻՆ ՈՒ ԲԱԼԻԿ ՈՒՆԵՄ. ՍՈՆԱ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԸ՝ ԻՐ ՈՒ ԳԵՂԱՄ ՇԵՐՈՅԱՆԻ ՍԻՐԱՎԵՊԻ ՄԱՍԻՆ

06. 06. 2019

image

Երգչուհի Սոնա Շահգելդյանն ու դիզայներ Գեղամ Շիրոյանը սոցցանցերում միասին պարբերաբար լուսանկարներ են տեղադրում, ինչը որոշ օգտատերերի առիթ է տվել մտածելու, որ երգչուհին սիրավեպ ունի դիզայների հետ։

Սոնան, սակայն, հերքում է տարածված տեղեկությունները:

«Սիրելիներս, ես շատ լավ ամուսին ու բալիկ ունեմ, հանգիստ եղեք: Ուղղակի չգիտեք՝ էլ ինչ գրել իմ մասին, ամեն անգամ փորձում են մի բան հորինել, ես շատ ուրախ եմ, հանգիստ եմ , քանի որ երբեք իմ մասին վատ բան չել լսել և թույլ էլ չեմ տա խոսեն: Հպարտ եմ շատ, մենք շատ լավ ընկերներ ենք, հանգիստ եղեք, իմ անուսնու անունը Նարեկ է»,-անդարդառնալով տարածված տեղեկություններին ՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է Սոնան:

Նշենք, որ երգչուհին մայրացել է 2016թ. նրան քննադատում են այն բանի համար, որ չի հրապարակում իր ամուսնու լուսանկարները` «մեղադրելով», թե թաքցնում է նրան:

Սոնան, սակայն, պնդում է, որ նման խնդիր չունի, իսկ ամուսնու լուսանկարները կհրապարակի այն ժամանակ, երբ նա ցանկանա: