SHOW BISS

ԵՍ ԽՂՃՈՒԿ ՄՈՒՐԱՑԿԱՆ ԵՄ. ՍՈԲՉԱԿՆ ԱՊՇԵԼ Է ԿԻՐԿՈՐՈՎԻ ԶԳԵՍՏԱՊԱՀԱՐԱՆԸ ՏԵՍՆԵԼՈՎ (VIDEO)

16. 05. 2019

dc529e5c8e1f3ab93bfb97879d0475ff

Ֆիլիպ Կիրկորովը դարձել է Քսենիա Սոբչակի «Осторожно, Собчак!» շոուի հաղորդման հերթական հերոսը։

Հարցազրույցի ամենահետաքրքիր մասը ռուսական էստրադայի թագավորի զգեստապահարանով էքսկուրսիան էր։

Սոբչակի խոսքերով՝ ինքն առաջին լրագրողն է, ում Կիրկորովը թույլ է տվել տեսնել հագուստի իր տպավորիչ հավաքածուն։ Սոբչակն ապշել է զգեստապահարանի չափսերից և դրա պարունակությունից։

301d4072375e5ec79a542416cd17c73d_fitted_740x700

«Կյանքը բաժանվեց մինչև Կիրկորովի զգեստապահարն այցելելն ու դրանից հետո։ Մինչ այս, ես ինձ շոփոհոլիկ ևայնպիսի մարդ էի համարում, որը տանն ունի 50 մետրոնոց զգեստապահարան։ Այժմ, լինելով առաջին լրագրողն, ով այցելել է թագավորի զգեստապահարան, գիտեմ, որ ես խղճուկ մուրացկան եմ», – ինսթագրամյան իր էջում  գրել է Քսենիան։

2988bf96d323eb6e18c2b5b5a7981370

Կիրկորովի զգեստապահարանն այնքան մեծ է, որ նա հատուկ մարդ է վարձել, որը գիտի, թե ինչը որտեղ է գտնվում և նրան օգնում է գտնել ու համադրել անհրաժեշտ իրերը։