Ելակով տորթ

83004332_large_4278666_4841300938_50c1cd9c24_Strawberry_Ice_cream_Cake_at_dessert_corner____LԲաղադրությունը
Խմոր
8 ձու
1 բաժակ շաքարավազ
1 բաժակ ալյուր

Կրեմ
1տուփ խտացրած եփած կաթ
200 գ կարագ
մի պտղունց վանիլին

Պատրաստման եղանակը

8 ձուն հարիչով հարել այնքան, մինչև զանգվածը սպիտակի (10-12 րոպե), ու ծավալը կրկնակի ավելանա (դեղնուցն ու սպիտակուցը կարող եք չառանձնացնել):Աստիճանաբար ավելացնել շաքարավազը և շարունակել հարել:Ալյուրը քիչ-քիչ մաղով մաղել զանգվածի վրա և արդեն ձեռքով շրջանաձև շարժումներով խառնել, 1-2 րոպե: Խմորը բաժանել 2 մասի և թխել յուղաթղթի վրա,200 O C ջերմաստիճանում` 10րոպե:
Երբ շերտերը կսառչեն,  խոհարարական վրձնով 0.3 բաժակ կաթը քսեք դրանց վրա, հետո կրեմը շերտերի միջև, իսկ ելակներն ամբողջական կամ կտրտած շարեք շերտերի միջև ու վրան:

Բարի ախորժակ