ԵԼԱԿՈՎ ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹ

elakov-txvacqablitnerՊատրաստման համար հարկավոր է

ալյուր 150 գրամկարագ 50 գրամ

շաքարավազ 150 գրամ

ձու 2 հատ

 վանիլային շաքար

կիտրոն 0.5 հատ

 ելակ 100 գրամ

Պատրաստման եղանակը

Ջեռքով խառնել ալյուրը, 1 ձուն, շաքարավազը, վանիլային շաքարավազը, 0.5 կիտրոնի հյութը, կարագը: Խմոր հունցել, երկար գլանակ դարձնել այն: Կլոր-կլոր կտրատել, օղակները շարել թղթով ծածկած տապակի վրա, դնել 170 °С ջեռոցի մեջ 10 րոպեով: 1 ձվի սպիտակուցը հարել մի գդալ շաքարավազի հետ, խմորը ջեռոցից հանել, ամեն մեկի վրա մի քիչ սպիտակուց դնել, վրան շարել ելակի հատիկներ:  Թխել տասը-տասնհինգ րոպե, մինչև բեզեի վրա ոսկեգույն կեղև առաջանա: Կարող եք զարդարել տարբեր սերուցքներով ու մրգերով: