WOMAN

ԵԹԵ ՏՂԱՄԱՐԴՆ ԱՍՈՒՄ Է ԱՅՍ 5 ԲԱՆԵՐԻՑ ՄԵԿԸ, ԱՊԱ ԼՈՒՐՋ ՉԻ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ՔԵԶ

09. 01. 2019

2cc7128cef9b7b24462d63ae7d511d10

Որևէ մեկը չի ուզում ժամանակ ծախսել այնպիսի հարաբերությունների վրա, որոնք լուրջ չեն: Մեկ բան է, երբ մարդիկ պարզապես չեն համապատասխանում իրար, բոլորովին այլ բան, երբ տղամարդը պատրաստ չէ պատասխանատվություն ստանձնել: Ինչպե՞ս հասկանալ, թե ինչ է իրականում ուզում քո զուգընկերը: Ահա 5 արտահայտություններ, որոնք խոսում են այն մասին, որ տղամարդը լուրջ չի վերաբերվում քեզ:

Ես քեզ արժանի չեմ: Սովորաբար, սա ասելով, տղամարդն ի նկատի ունի հետևյալը. «Ներիր, բայց ես, ի սկզբանե, չէի պլանավորել քեզ հետ լուրջ հարաբերություններ սկսել»:

Խնդիրը քո մեջ չէ, այլ՝ իմ: Եվս մեկ ծեծված արտահայություն՝ հոլիվուդյան ֆիլմերից: Հաճախ այս խոսքերից հետո աղջիկներն ավելի ուժեղ են կապվում տղամարդուն: Իրականում դրա հետևում հարաբերություններն ավարտելու ցանկությունն է թաքնված:

Դու չափազանց լավն ես ինձ համար: Ո՞ր լրջամիտ տղամարդը կհրաժարվի աղջկանից, ով իրեն իսկապես դուր է գալիս: Եվ դա միայն այն պատճառով, որ նա կարծում է, թե արժանի չէ նման երջանկության: Եթե նա ասում է քեզ, թե դու չափազանց խելացի ես, գեղեցիկ ու բարի, ապա իմացիր՝ դա ընդամենը ևս մեկ միջոց է քեզանից նրբանկատորեն բաժանվելու համար:

Ես դեռ պատրաստ չեմ լուրջ հարաբերությունների: Եթե նույնիսկ դա ճիշտ է, պետք չէ սպասել, թե տարիների ընթացքում որևէ բան կփոխվի: Եթե տղամարդը սիրում է քեզ, կվախենա կորցնել և առանց որևէ խնդրի հրաժեշտ կտա ազատ կյանքին:

Ես հիմա շատ գործեր ունեմ: Նա կարող է շատ աշխատասեր լինել, սակայն նույնիսկ ամենազբաղված տղամարդիկ, սիրահարված լինելու դեպքում, ժամանակ կգտնեն սիրելիի համար: Հարաբերություններում վտանգավոր է ապրել անկատար երազանքներով: Հաճախ մենք բարդություններ ենք փնտրում այնտեղ, որտեղ իրականում ամեն ինչ հեշտ ու պարզ է: