GIRLS

ԵԹԵ ՏՂԱՄԱՐԴՆ ԱՆՈՒՄ Է ԱՅՍ 7 ԲԱՆԵՐԸ, ԱՊԱ ՊԱՐԶԱՊԵՍ ՈՒԶՈՒՄ Է ՔՆԵԼ ՔԵԶ ՀԵՏ

21. 05. 2019

1221643b78c1b9149dfb4b81e21a7914

Սերը կարող է այնպես պտտել գլուխդ, որ չհասկանաս տղամարդու իրականա մտադրությունները: Առաջարկում ենք փորձել հասկանալ՝ արդյոք նա սիրում է քեզ, թե՞ պարզապես ուզում  քնել հետդ:

Նա չի քննարկում քեզ հետ լուրջ թեմաներ: Նրան պետք չէ հասկանալ, թե ինչպիսի մարդ ես դու: Դու դուր ես գալիս նրան արտաքնապես, դա բավարար է:

Նա միայն արտաքինիդ վերաբերյալ է կոմպիլմենտներ անում: Դու երբեք չես լսի այնպիսի կոմպլիմենտ, որ վերաբերվում է, օրինակ, քո ծիծաղին կամ խոսելուն: Նա խոսում է միայն քո ոտքերի, կրծքերի կամ շուրթերի մասին:

Ամեն ինչ միշտ ավարտվում է անկողնում: Դուք կարող եք զբոսնել, գնալ սրճարան, բայց միշտ ամեն ինչ պետք է ավարտվի անկողնում: Հակառակ դեպքում, նա պարզապես պատրաստ չէ ժամանակ վատնել:

Նա չի խոսում քեզ հետ ոչ իր, ոչ քո մասին: Ձեր թեմաները կենցաղային են ու մակերեսային: Նրան հետաքրքիր չեն քո երազանքները, նպատակները:

Նա չի ուզում խոսել հարաբերությունների մասին: Սեր, հարաբերություններ, զույգ, ընտանիք. այս բառերը տաբու են ձեր շփման ընթացքում:

Դու ծանոթ չես նրա ընկերների, ընտանիքի հետ: Նա չի ուզում, որպեսզի դու ներկա լինես նրա իրական կյանքում: Այդ կյանքում քեզ համար տեղ չկա:

Դու հոգատարություն չես զգում: Դու չես զգում, որ նա մտածում է քո մասին: Նա քո կողքին չէ, երբ ունես դրա կարիքը: Նա ապրում է իր կյանքով ու երբեմն-երբեմն հայտնվում քո կյանքում: