WOMAN

ԵԹԵ ՏՂԱՄԱՐԴՆ ԱՆՈՒՄ Է ԱՅՍ 6 ԲԱՆԵՐԸ, ԱՊԱ ԻՍԿԱՊԵՍ ՍԻՐՈՒՄ Է ՔԵԶ

15. 11. 2018

E5bXrKv3

Սերը ոչ միշտ է հավերժ տևում, բայց կա հավանականություն, որ ձեր սիրելին կլինի ձեր կողքին՝ մինչև մահը կբաժանի ձեզ: Ահա 6 բան, որ անում է իսկապես սիրող տղամարդը:

Նա իրեն թույլ է տալիս խոցելի լինել քո կողքին: Եթե հարաբերությունների սկզբում նա փակ գիրք էր հիշեցնում, ապա հիմա լիովին բաց է քո առաջ: Նա թույլ է տալիս քեզ տեսնել, թե ինչպիսին է ինքը իրականում՝ իր լավ ու վատ կողմերով: Երբ նա բարկացած կամ բորբոքված է, նա չի փակվում իր մեջ, այլ փորձում է քեզ հետ ու քո միջոցով հաղթահարել ամեն ինչ:

Նա միշտ քո մեջ տեսնում է գեղեցիկը: Կարևոր չէ հայելու առաջ ժամեր ես անցկացրել գեղեցկանալու համար, թե՞ նոր ես արթնացել քնից: Յուրաքանչյուր պարագայում սիրող մարդը կարծում է, որ դու ամենագեղեցիկն ես:

Նա պատրաստ է փոխզիջման: Բոլոր հարաբերություններում էլ լինում են վեճեր, այնպես որ դուք բացառություն չեք: Բայց դա չի նշանակում, որ պետք է թույլ տաք, որ վեճը կործանի ձեր հարաբերությունները: Նույնիսկ եթե որևէ բանի համար վիճում եք, հիշեք, որ կարելի է փոխզիջման գնալ: Միշտ:

Դու կարող ես նրան պատմել ամենակարևոր բաների մասին: Սովորաբար, մենք մեր գաղտնիքները պահում ենք մեր ներսում, բայց սիրելի մարդը կարող է բացառություն լինել: Նա արժանացել է քո վստահությանը, և դու գիտես, որ երբեք չի դատի քեզ: Նա ևս պատրաստ է կիսվել քեզ հետ ամենակարևոր ու ամոթալի բաների մասին:

Նա աջակցում է քեզ ամեն հարցում: Կյանքը կարող է բարդ լինել, բայց եթե հստակ որոշել եք միասին ճանապարհ կիսել, ապա պետք է մինչև վերջ միասին լինեք՝ օգնելով իրար:

Դու կաս նրա ապագայի պլաններում: Այո՛, սա ամենակարևորն է: Եթե  տղամարդը սիրում է, ապա պատրաստ է քեզ հետ կիսել իր ներկան ու ապագան: Եթե նա առանց քեզ պատկերացնում է իր հետագա կյանքը, ապա կա՛մ նրա զգացմունքները չեն հասունացել, կա՛մ նա պարզապես ժամանակ է անցկացնում՝ չմտածելով հետագայի մասին: