GIRLS

ԵԹԵ ՏՂԱՄԱՐԴՆ ԱՆՈՒՄ Է ԱՅՍ 6 ԲԱՆԵՐԸ, ԱՊԱ ԳԱՂՏՆԻ ՍԻՐԱՀԱՐՎԱԾ Է ՔԵԶ

20. 05. 2019

21909741_1437869536310669_3108744388801462272_n

Բոլորը գիտեն, որ տղաների համար իսկական տանջանք է սեփական զգացմունքների մասին խոսել, բայց մի փոքր ուշադրության դեպքում, ամեն ինչ պարզ կլինի:

-Նա հիշում է, թե ինչ ես դու խոսում: Եթե նա սիրահարված է, ապա փորձում է մտապահել քո ամեն ասած: Ուշադիր է այն ամենին, ինչ հետաքրքիր ու կարևոր է քեզ համար:

-Նա հոգատար է: Մենք հոգ ենք տանում նրանց մասին, ում հանդեպ զգացմունքներ ունենք: Հակառակ դեպքում, պարզապես ժամանակ ու ցանկություն չունենք դա անելու:

-Նա խոսում է ձեր համատեղ ապագայի մասին: Երբ նա խոսում է  իր նպատակների մասին, այդ պատմությունների մեջ անպայման քո անունը ևս հիշատակում է:

-Նա գնահատում է քո կարծիքը: Եթե նրա համար կարևոր են քո կարծիքն ու խորհուրդը, ապա դա շատ մեծ բան է:

-Նա անհանգստանում է քո անվտանգության համար: Եթե ուշ ես վերադառնում տուն, նա անպայման կփորձի ուղեկցել քեզ: Նրա վրա կարելի է հույս դնել:

-Նա հետաքրքրվում է քո կյանքով և պատմում իր կյանքի մասին: Նրան հետաքրքիր է քո օրվա յուրաքանչյուր մանրամասնություն: Նրան հետաքրքիր են քո անցած ճանապարհը, երազանքները: Ինքը ևս պատրաստ է խոսել իր կյանքի մասին: