GIRLS

ԵԹԵ ՏՂԱՄԱՐԴՆ ԱՆՈՒՄ Է ԱՅՍ 5 ԲԱՆԵՐԸ, ՈՒՐԵՄՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ Է ՔԵԶ

25. 05. 2019

a99b34bc5aca538c5d56f84d2348646d

Օգտագործված լինելը ցավոտ է, կրկնակի տհաճ է, երբ  դա արվում է սիրելի մարդկանց կողմից:

Նա չի անցնում լուրջ հարաբերությունների: Դուք միասին եք արդեն մեկ կամ մի քանի տարի, բայց ձեր հարաբերությունները չունեն լրջություն: Նա դեռևս ուզում է վայելել իր ազատ կյանքը: Հնարավոր է, նա երկարատև մտերիմ հարաբերությունների իր անձնական պատճառներն ունի, բայց դեպքերի մեծամասնության պարագայում տղամարդը պարզապես օգտագործում է քեզ:

Նա էգոիստ է անկողնում: Նրա համար միևնույն է, թե ինչ ես դու զգում, հաճելի է քեզ, թե՞ ոչ: Նրա գլխավոր նպատակը իր հաճույքն է:

Նա չի ծանոթացնում քեզ իր ընկերների հետ: Դու գաղափար անգամ չունեոս, թե ովքեր են նրա ընկերները, ում հետ նա հաճախ ժամանակ է անցկացնում:

Նա գրում է քեզ, երբ ձանձրանում է: Դուք շփվում եք միայն այն դեպքում, երբ նա ավարտել է իր բոլոր գործերը: Հակառակ դեպքում, նա պատրաստ չէ ուշադրություն հատկացնել քեզ:

Դու զգում ես, որ նա ուրիշին ունի: Դու դա կզգաս, անպայման: Բոլոր կանայք ու աղջիկները միշտ դա զգում են իրենց ինտուիցիայով: