GIRLS

ԵԹԵ ՏՂԱՄԱՐԴՆ ԱՆՈՒՄ Է ԱՅՍ 5 ԲԱՆԵՐԸ, ԱՊԱ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ Է ՔԵԶ

12. 04. 2019

27e16ecf5f9ccef7c95c6a6a1852c211

Հարաբերություններում կարևորը ճիշտ ժամանակին հասկանալն է` արդյոք նա սիրում, թե օգտագործում է քեզ:

Նա առանց քեզ հետ համաձայնեցնելու է կարևոր որոշումներ ընդունում: Նրա համար միևնույն է, թե իր որոշումներն ու արարքները ինչպես կազդեն քո վրա: Նա իսկապես չի տեսնում քեզ իր զուգընկերոջ դերում: Նա պարզապես ապրում է իր կյանքով` անկախ այն բանից, թե ինչ վերաբերմունք ունես դու այս կամ այն իրավիճակին:

Նա հոգ է տանում միայն սեփական երջանկության համար: Նա անում է միայն այն, ինչ իրեն է երջանկացնում: Նրա համար մեծ նշանակություն չունի, թե ինչպես են իր գործողությունները ազդում քո ու ձեր հարաբերությունների վրա:

Նա մշտապես քննադատում է քեզ: Նա միշտ ստիպում է, որ դու քեզ վատ մարդ զգաս: Կարող է ցավեցնել քեզ: Անդադար քննադատության հետևում չի կարող սեր կամ հոգատարություն լինել:

 Նա փորձում է թաքցել իր մտադրությունները:  Եթե զգում ես, որ իրականում նա ազնիվ չէ ու չի բացահայտում իր զգացմունքներն ու մտադրությունները, ապա նա պարզապես օգտագործում է քեզ ու չի ուզում, որ իմանաս այդ մասին:

Նա ստիպում է քեզ վատ զգալ, երբ չես արդարացրել իր սպասելիքները: Նա մեղադրում է քեզ, որ քո արածը բավական չէ: Նա ուզում է ստիպել քեզ հավատալ, որ պետք է ավելին անես իր սիրուն արժանանալու համար: