GIRLS

ԵԹԵ ՏՂԱՄԱՐԴՆ ԱՆՈՒՄ Է ԱՅՍ 5 ԲԱՆԵՐԸ, ԱՊԱ ՔԵԶ ՉԻ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԻՐ ԿՈՂՔԻՆ

27. 06. 2019

74627c899ee1086ffc17aa275a62443a

Տղամարդիկ հաճախ խուսափում են կոնկրետությունից` թողնելով, որ ինքդ հասկանաս ամեն ինչ: Ուշադիր լինելու դեպքում կհասկանաս, որ նա քեզ հետ չի պատկերացնում համատեղ ապագա:

Նա խուսափում է կոնկրետությունից: Նա անընդհատ ակնարկում է, որ կարոտում է քեզ, բայց հենց խոսք է գնում հանդիպման մասին, ռոմանտիկային փոխարինելու են գալիս անսպասելի պլանները: Կարծես թե, նա այնքան էլ մեծ ցանկություն չունի քեզ տեսնելու: Եթե, իհարկե, գիտես, որ նրա կյանքում լարված շրջան է, ապա պետք չէ ճնշել նրան: Բայց եթե այդ ամենը անդադար բնույթ է կրում, ապա մտածելու բան ունես:

Ձեր բոլոր խոսակցությունները տանում են սեքսի: Որևէ վատ բան չկա, եթե դուք խոսում եք ձեր ինտիմ կյանքի մասին: Բայց եթե նա անտեսում է լուրջ թեմաները ու անընդհատ խոսում միայն դրա մասին, ապա որևէ լրջություն նրանից պետք չէ սպասել:

Ձեր երկխոսությունները շատ միանման են: Եթե ձեր նամակագրությունը բաղկացած է միայն ծիծաղելի նկարներից կամ սմայլիկներից, ապա դրանք նույն տեղում էլ  կմնան: Հումորի զգացումն ոը ընդհանուր կատակներն, իհարկե, շատ կարևոր են, բայց հարաբերություններում պետք է լինի նաև էմոցիոնալ կապ:

Նա հաճախ «չի տեսնում» քո նամակները: Անխոս, նա պարտավոր չէ թողնել իր աշխատանքը, ուսումը, ընկերներին ու քեզ հետ կապի լինել 24/7 ռեժիմով: Բայց եթե նա ժամերով կամ օրերով անտեսում է քո նամակները, ապա դա, մեղմ ասած, կասկածելի է: Ինչպես կարող է նա չնկատել քո նամակը, երբ հեռախոսն անդադար նրա ձեռքին է:

Նա պարբերաբար կորում է: Բայց, իհարկե, միշտ հետ է վերադառնում: Քեզ թվում է, թե նա կարոտել է, բայց ոչ. դա պարզապես հատուկ է տղամարդկանց: Նրանք ուզում են իմանալ, որ երբ էլ հայտնվեն, իրենց անպայման հետ կընդունեն: