GIRLS

ԵԹԵ ՏՂԱՄԱՐԴՆ ԱՆՈՒՄ Է ԱՅՍ 5 ԲԱՆԵՐԸ, ԱՊԱ ՈՒԶՈՒՄ Է ԻՐ ՈՂՋ ԿՅԱՆՔԸ ՔԵԶ ՀԵՏ ԱՆՑԿԱՑՆԵԼ

14. 03. 2019

13727139927e8e62a51cbc96f60a11f4

Եթե ինքդ քեզ հարց ես տալիս, թե որքան կտևեն ձեր հարաբերությունները, ապա առաջարկում ենք ուշադրություն դարձնել այս նշաններին: Ահա 5 նշան, որ տղամարդն ուզում է իր ողջ կյանքը քեզ հետ անցկացնել:

Դու նրա համար ամենակարևորն ես: Եթե տղամարդն իսկապես ուզում է քեզ հետ լինել, ապա կփորձի քո հետաքրքրություններն ու պահանջները ամեն ինչից վեր դասել: Դա տրամաբանական է: Եթե տղամարդն ուզում է քեզ հետ ժամանակ անցկացնել, այլ ոչ թե ընկերների, ապա ամեն ինչ լավ է: Նա պատրաստ է հետաձգել որոշ գործեր, փոխել որոշ պլաններ, որպեսզի քեզ հետ լինի: Քո կողքին նա իրեն լավ ու հարմարավետ է զգում:

Նա հասկանում է քեզ: Հիանալի է, երբ մեզ հասկանում են: Կրկնակի հիանալի է, երբ մեզ հասկանում է այն մարդը, ում մենք սիրում ենք:

Դու քեզ հանգիստ ես զգում նրա հետ: Հաճախ եք ծիծաղում: Ձեր հարաբերություններում տեղ կա թե դրամայի, թե հիմարության համար: Դա խոսում է այն մասին, որ տղամարդը, ինչպես և դու, փորձում  այնպես անել, որպեսզի հարաբերությունները թեթև լինեն: Դա չի նշանակում, որ դուք երբեք չեք վիճում: Պարզապես հարաբերություններում տեղ չկա պաթոսի համար: Դու չես թաքցնում քո զգացմունքները, վախերը, ցանկությունները: Ազատ կարող ես ասել, որ քեզ այս կամ այն բանը դուր չի գալիս, առաջարկել որևէ նոր բան փորձել:

Դու վստահում ես նրան: Եթե նա իսկապես ուզում է քեզ հետ լինել, ապա երբեք գիտակցաբար չի անի այնպիսի բաներ, որոնք կչարաշահեն վստահությունդ:

Քեզ հարմարավետ է նրա կողքին: Այդպիսի զգացողություն այլևս ոչ ոքի հետ չունես: Նույնիսկ եթե շատ վատ օր ես ունեցել, նա կարողանում է այնպես անել, որպեսզի քեզ լավ զգաս: