GIRLS

ԵԹԵ ՏՂԱՄԱՐԴՆ ԱՆՈՒՄ Է ԱՅՍ 4 ԲԱՆԵՐԸ, ՈՒՐԵՄՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ Է ՔԵԶ

13. 05. 2019

07c0b874a3609ed09785c3b0a92f469f

Տղամարդկանց ու կանանց հարաբերություններում ոչ միշտ է ամեն ինչ միանշանակ լինում: Նրանք վիճում են, սկսում ատել իրար, իսկ երբեմն էլ պաշտել աշխարհում ամենաշատը:

Ինչպես հասկանալ, որ տղամարդն իսկապես սիրում է քեզ և նրա վրա կարելի է հույս դնել:

Նա ձգտում է քեզ հետ շատ ժամանակ անցկացնել: Դա չի նշանակում, իհարկե, որ դուք ողջ օրը միասին եք՝ մոռանալով, որ աշխարհում կան ընկերներ, ընտանիք, աշխատանք: Պարզապես նա հասկանում է, որ ուզում է իր սիրած աղջկա հետ լինել: Նրա հետ հաճելի է, ջերմ ու ապահով:

Հարաբերություններում դու ավելի քիչ չես ստանում, քան տալիս ես: Որևէ նեղվածություն չկա, որ դու ավելի ուշադիր ես, ջերմ ու հոգատար, քանի որ նա ևս հետ չի մնում:

Չկա քննադատություն ու անգործություն: Սիրող տղամարդը փորձում է չքննադատել, իսկ եթե որևէ բան է ասում, ապա միայն կառուցողական: Նա մանրախնդիր չէ ու գնահատում է քեզ: Չոր քննադատությունը կործանում է հարաբերությունները: Տղամարդը պետք է լուծում առաջարկի, այլ ոչ թե վիրավորի:

Նա խոսում է քեզ հետ ու փոխադարձ է: Նա չի փախչում խոսակցություններից: Չի շրջանցում քո հարցերը, չի թաքցնում իր անցյալը: Եթե դու որևէ բան ուզում ես քննարկել, ապա նա պատրաստ է: