GIRLS

ԵԹԵ ՏՂԱՄԱՐԴՆ ԱՆՈՒՄ Է ԱՅՍ 4 ԲԱՆԵՐԸ, ՈՒՐԵՄՆ ԻՍԿԱՊԵՍ ՍԻՐՈՒՄ Է ՔԵԶ

16. 03. 2019

b68748a7d3609414aaea950e959de4d3

Իսկական տղամարդը պատասխանում է իր խոսքերի համար: Նա ոչ միայն խոսում է, այլ նաև գործում: Նման տղամարդկանց դժվար չէ տարբերել ինքնասիրահարված ու ոչ հասուն տղամարդկանցից:

Նա կանի ամեն ինչ, որպեսզի չհիասթափեցնի քեզ: Հիասթափությունը գլխավոր պատճառներից մեկն է, որից հետո հարաբերություններն ավարտվում են: Նա կարող է ոչինչ չասել, բայց իր արարքներով կասի ու կանի ամեն ինչ: Իսկ եթե որևէ բան է խոստացել, ապա կպահի իր խոսքը:

Դու զգում ես, որ կարևոր ես նրա համար: Նա դա անում է իր ամենօրյա պահվածքով: Դու նրա կողքին քեզ հանգիստ ու հարմարավետ ես զգում:

Նա քեզ հուսախաբ չի անում: Նա գիտի, որ սերը պատասխանատվություն է: Անիմաստ չի ասի, թե սիրում է քեզ: Նա քեզ հետ կանցնի կյանքի ամենատարբեր փուլերը ու չի թողնի մենակ:

Նա հավատարիմ է քեզ: Տղամարդը, ով սիրում է, հավատարիմ է` միշտ ու ամենուր: Նա կողքիդ է, երբ դու ճիշտ ես ու սխալ: