GIRLS

ԵԹԵ ՏՂԱՄԱՐԴՆ ԱՆՈՒՄ Է ԱՅՍ 4 ԲԱՆԵՐԸ, ԱՊԱ ՊԵՏՔ ՉԷ ՀՈՒՅՍ ԴՆԵԼ ՆՐԱ ՎՐԱ

24. 05. 2019

bee205446b60156b6b2bd71d2101db95

Աղջիկները կարող են շատ արագ սիրահարվել: Տղամարդու հետ առաջին հաջողված ժամադրությունից հետո նրանց գլխում արդեն ռոմանտիկ ֆիլմերի կադրեր են պտտվում: Բայց իրականությունը սիրո բաղկացուցիչ մասն է: Ինչպե՞ս հասկանալ, որ անառողջ հարաբերությունների մեջ ես:

Նրա սարկազմը դաժան է: Հումորը հիանալի բան է, բայց եթե այն չափազանց դաժան է դառնում, ապա դա վատ նշան է: Հատկապես, եթե տղամարդն իրեն կոպիտ կատակներ է թույլ տալիս քո նկատմամբ, պետք է զգուշանալ:

Նա կենտրոնացած չէ քո վրա: Եթե խոսակցության ընթացքում նա չի պահպանում տեսողական կոնտակտը, ապա պարզապես չի լսում կամ չի ուզում լսել քեզ:

Եթե սարը չի գնում Մուհամեդի մոտ… Դուք անդադար խաղում եք: Ընդ որում, «սարը» տղամարդն է, ով չի ուզում զիջումների գնալ:

Նա քեզ չի լսում: Հարաբերությունների վրա պետք է աշխատել: Առանց դրա լճացումն անխուսափելի է: Զիջումները, խորհուրդները, հավասարակաշռության փնտրտուքը երկուսի ջանքերն են: Եթե նրան համար միևնույն է, ապա ձեր հարաբերությունները առողջ չեն: