GIRLS

ԵԹԵ ՏՂԱՄԱՐԴՆ ԱՆՈՒՄ Է ԱՅՍ 4 ԲԱՆԵՐԸ, ԱՊԱ ՉԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ ՔԵԶ

19. 04. 2019

2bcf0ecc467e040c7e2e761023d9e2d9

Հարաբերությունները փոխադարձ հարգանքի ու սիրո վրա են հիմնված: Եթե քո կողքի տղամարդը չի գնահատում քեզ, ապա խոսք չի կարող գնալ առողջ հարաբերությունների մասին:

Նա չի հարգում քո ժամանակը: Նա որևէ բան է ծրագրում կամ հետաձգում վերջին րոպեին: Կարող է նաև մեկ ժամ ուշանալ` առանց որևէ բացատրության: Նա կարծում է, թե դու այլևս ոչինչ չունես անելու, պարզապես պետք է սպասես իրեն: Նա դա խնդիր չի համարում: Նույնիսկ կարող է այնպես ամեն ինչ դասավորել, թե դու չափազանց բարդացնում ես ամեն ինչ:

Նա երբեք ներեղություն չի խնդրում, երբ մեղավոր է: Նա կարծում է, որ կարող է անել ու ասել իր ուզածը, իսկ հետո այնպես պահել իրեն, թե կարծես ոչինչ էլ չի եղել: Դա կարող է քեզ ցավեցնել ու բարկացնել, բայց նրա համար միևնույն է: Նա երբեք չի ասում քեզ «ներիր», որովհետև չի էլ համարում, որ մեղավոր է: Նա չի կարող ու չի ուզում պատասխանատվություն կրել իր արարքների համար:

Նրա չի հետաքրքրում, թե ինչ է քեզ դուր գալիս: Դու սիրում ես արվեստ, իսկ նա դա հիմարություն է համարում: Դու փորձում ես փոխել նրա կարծիքը` հրավիրելով նրան թանգարան, նա ասում է, որ դու ձանձրալի ես: Չնայած զույգերը պարտավոր չեն կիսել մեկը մյուսի բոլոր հետաքրքրությունները, բայց եթե նա նույնիսկ պատրաստ չէ հասկանալ քեզ, ապա դա վատ նշան է:

Նա քո կողքին չէ, երբ պետք է: Կյանքը երբեմն շատ բարդ է, բայց հարաբերությունների առավելություններից մեկը ունեցածդ աջակցությունն է: Նա պետք է դժվար պահերին կողքիդ լինի, բայց եթե «շատ զբաղված է»  կամ չի ուզում աջակցել քեզ, ապա ինչի համար է նա ընդհանրապես քեզ պետք: