GIRLS

ԵԹԵ ՏՂԱՄԱՐԴՆ ԱՆՈՒՄ Է ԱՅՍ 4 ԲԱՆԵՐԸ, ԱՊԱ ԼՐՋՈՐԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ Է ՔԵԶԱՆՈՎ

15. 03. 2019

c5e325bb03b743bd46a3bf65af9e0f52

Տղամարդիկ հստակ ու համարձակ են գործնական հարցերում, իսկ ահա սիրային հարաբերություններում կարող են զիջել դիրքերը: Հետաքրքրված տղամարդը հազվադեպ է բացահայտ այդ մասին ասում: Հաճախ աղջիկները վերածվում են պրոֆեսիոնալ հոգեբանների կամ էքստրասենսերի, որպեսզի հասկանան տղամարդու մտքերն ու արարքները: Առաջարկում ենք մեր օգնությունը. ինչպես հասկանալ, որ տղամարդը լրջորեն  հետաքրքված է քեզանով:

Հիշիր, իհարկե, որ այս կետերը ոչ միշտ են միանշանակ: Տղամարդու պահվածքը լավ հասկանալու համար պետք է բացահայտել նրան:

Խոսքի կտրուկ փոփոխություն: Միշտ ակտիվ ու խոսել սիրող տղամարդը դառնում է պասիվ լսող: Իսկ ահա ամաչկոտ տղամարդիկ, ընդհակառակը, սկսում են շատ խոսել ու կատակներ անել: Շփման մեծ ցանկությունը կամ դրա բացակայությունը (նա պարզապես ուզում է կողքիդ լինել) հետաքրքրվածության նշաններ են:

Նա անկեղծ հետաքրքրվում է քո նախասիրություններով: Նա ուզում լսել քո սիրած երգերը, դիտել քո սիրած ֆիլմերը: Նա կենտրոնանում է այն ամենի վրա, ինչ հետաքրքիր է քեզ:

Աշխարհը քո շուրջ է պտտվում: Ուշադրությունն ու հոգատարությունը միայն քեզ համար են: Նա ուզում է միշտ կողքիդ լինել: Նրան հետաքրքիր են քո խնդիրները, նա կփորձի օգնել քեզ, իսկ եթե չկարողանա, ապա գոնե կլսի, երբ ուզես խոսել:

Նա ուշադրություն չի դարձնում հեռախոսին: Նա գնահատում է միասին անցկացրած ժամանակը: Չի տարվում նամակով կամ որևէ նորությամբ, երբ դուք զրուցում եք: