WOMAN

ԵԹԵ ՏՂԱՄԱՐԴՆ ԱՆՈՒՄ Է ԱՅՍ 4 ԲԱՆԵՐԸ, ԱՊԱ ԴՈՒ ՆՐԱ ՀԵՏ ԱՊԱԳԱ ՉԵՍ ՈՒՆԵՆԱ

04. 12. 2018

2a907021a19be75cc7e913bb78b4cb84

Տղամարդը պետք է ուժեղ լինի: Տղաներին մանկուց սովորեցնում են այս միտքը, իսկ աղջիկներին առաջարկում վստահել տղամարդուն՝ որպես ուժեղ սեռի: Դա այնքան էլ վատ չէ, եթե չընկնեք ծայրահեղությունների գիրկը: Ո՞վ չի ուզի, որպեսզի իր կողքի տղամարդը վստահելի ու ուժեղ լինի: Սակայն, ցավոք, ուժեղ սեռի ոչ բոլոր ներկայացուցիչներն են այդպիսին: Ինչպե՞ս ճանաչել թույլ տղամարդուն և ինչո՞ւ նա քեզ պետք չէ:

Թույլ տղամարդը պատասխանատվություն չի կրում: Իր պահվածքի, արարքների ու դրանց հետևանքների համար: Նա կարող է անել այնպիսի բաներ, որոնց համար ինքդ կամաչես նրա փոխարեն: Նա կարող է փախչել լուրջ խոսակցությունից, ընտանեկան պարտականություններից և այդպես շարունակ: Նրա փոխարեն միշտ պետք է ամեն բան անել, նա վախենում է լրջությունից:

Թույլ տղամարդը մեղադրում է կնոջը: Նա չի կարող մեղավոր լինել, չէ՞ որ այդ դեպքում հենց նա պետք է կրի պատասխանատվության բեռը, իսկ դա այդպիսի տղամարդուն պետք չէ: Նույնիսկ եթե որևէ բան այնպես չէ, նա միանգամից կսկսի քեզ մեղադրել:

Թույլ տղամարդն օգտագործում է կնոջը: Նրան քեզ հետ հարմար է, այդ պատճառով էլ շարունակում է հարաբերությունները: Նա քո բոլոր արածներն ընդունում է որպես պարտադիր բան՝ իր հերթին որևէ բան չանելով այդ ամենի դիմաց: Գիտե՞ս ինչու. պարզապես նա քեզ տալու ոչինչ չունի:

Թույլ տղամարդը ձգտում չունի: Նա ոչինչ չի ուզում: Իրեն համապատասխան աշխատանք չի գտնում, իսկ ամեն պատահած բան չի պատրաստվում անել: Նա ոչ մի ջանք չի գործադրում որևէ բանի հասնելու համար: Թույլ տղամարդը կարող է ողջ կյանքում լճացած ապրել: