GIRLS

ԵԹԵ ՏՂԱՄԱՐԴՆ ԱՆՈՒՄ Է ԱՅՍ 4 ԲԱՆԵՐԸ, ԱՊԱ ԴՈՒ ՆՅԱՐԴԱՅՆԱՑՆՈՒՄ ԵՍ ՆՐԱՆ

13. 05. 2019

5a94a25b0be6a37032cfb9f9300c0753

Տղամարդիկ չեն սիրում որևէ բան երկար քննարկել: Հաճախ նրանց հենց այս հատկությունն էլ վեճերի առիթ դառնում: Ինչպե՞ս հասկանալ, որ խոսակցությունը հետաքրքիր չէ և դու նյարդայնացնում ես տղամարդուն:

Ուշադրություն դարձրու ձեր խոսակցությանը, եթե ինֆորմացիայի 80%-ը գալիս է քեզանից, ապա, ամենայն հավանականությամբ, տղամարդը հետաքրքրված չէ քեզ հետ շփմամբ: Նա պարզապես արձագանքում է քո խոսքերին:

Մարմնի լեզու: Եթե տղամարդը լսում է քեզ ձեռքերը խաչած ու ամեն կերպ փորձում հեռվանալկ քեզանից, ապա դու նրա հետաքրքիր չես: Եթե նա նաև փորձում է հակառակ ուղղությամբ շարժվել, ապա դու նաև նրան նյարդայնացնում ես:

Անընդհատ ընդհատում է քեզ: Եթե քո «հետաքրքիր» պատմությունը պարբերաբար ընդմիջում են ու ասում, օրինակ, «ես դա արդեն լսել եմ», ուրեմն նա ուզում է դադարեցնել զրույցը:

Նա ծանր հոգոց է հանում: Եթե նա սկսում է ծանր շնչել և դու նրան մարզվելիս չես հանդիխել, ապա, հավանաբար, ենթագիտակցորեն նա ձանձրանում է: Մարմինը չի կարող թաքցնել ձանձրույթը, մարդ սկսում է ծանր հոգոց հանել կամ հորանջել:

Պարզ պատասխաններ: Եթե քո՝ փաստարկներ պահանջող բարդ ու հետաքրքիր հարցերին պատասխանում են պարզապես այո կամ ոչ, ապա զուր ես ժամանակ վատնում: